info@siun.am, (+374) 96 40-16-16

Մեր մասին


Կարեւորելով ժամանակակից տեխնոլոգիաների դերը բժշկության մեջ, 2016 թվականին հիմնադրվեց ՍԻՈՒՆ ՍՊԸ-ն, որը զբաղվում է բժշկական սարքավորումների ներմուծմամբ եւ վաճառքով:

Մենք համագործակցում ենք ոլորտի առաջատար արտադրողների հետ՝ արտասահմանյան լավագույն փորձն ու որակը բերելով Հայաստան:

Բժշկական նորագույն սարքավորումների շնորհիվ, Դուք կապահովեք ավելի վստահ, արագ եւ ճշգրիտ ախտորոշում եւ արդյունավետ բուժում Ձեր պացիենտների համար, ինչպես նաեւ կստեղծեք աշխատանքի ավելի հարմարավետ եւ ժամանակակից պայմաններ բժիշկների համար:

Մեր առաքելությունն է Հայաստան բերել տեխնոլոգիական աշխարհի նորարար լուծումները բժշկության մեջ, ապահովել հայաստանյան բուժհաստատությունները գերժամանակակից եւ որակյալ սարքավորումներով, որոնք կծառայեն ոչ միայն ներկայի, այլեւ ապագայի բժշկությանը:

Արդեն այսօր ձեռք բերե՛ք այն, ինչն արդիական է լինելու վաղը: Բարձրացրե՛ք Ձեր բժշկական կենտրոնի ծառայությունները նոր մակարդակի՝ նախապատվությունը տալով առաջատար թվային տեխնոլոգիաներին:

Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ձեզ ներկայացնենք առողջապահական ոլորտի վերջին ձեռքբերումները՝ ներմուծելով միայն նոր ու որակյալ սարքավորումներ, որոնք թույլ կտան Ձեզ մատուցել ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխան ծառայություններ:

ՍԻՈՒՆ-ն առաջարկում է նաեւ տեխսպասարկման ծառայություն, որը կապահովի Ձեր սարքավորման ճշգրիտ եւ անխափան աշխատանքը: