info@siun.am, (+374) 96 40-16-16

Անկախ խորհրդատվություն բժիշկներին

31/12/2020

Անկախ խորհրդատվություն բժիշկներին

SIUN Independent Medical Consulting(ՍԻՈւՆ Անկախ Բժշկական Խորհրդատուն)-ը առաջինն է Հայաստանում և առայժմ միակը, որ տալիս է անկախ բժշկական խորհրդատվություն` հենց բժիշկներին և կլինիկաների ղեկավարներին:

Բժշկական սարքավորումների գնման, դրանց որակի, նպատակահարմարության մասին տրվող խորհուրդները պետք է ստանալ պրոֆեսիոնալ մասնագետներից. SIUN-ի թիմում ինժիեներ-խորհրդատուներ են` բժիշկների գործը թեթևացնելու և հնարավոր տեխնիկական  խնդիրները լուծելու համար:

SIUN Independent Medical Consulting-ի գործունեության նպատակներին ու մանրամասներին ծանոթանալու համար` մենք զրուցել ենք հիմնադիր Դավիթ Խոջայանի հետ:

 

-Ի՞նչ է  իրենից ներկայացնում SIUN Independent Medical Consulting-ը, ո՞րն է գործունեության գլխավոր նպատակը:

- 2016 թվականի վերջում որոշեցի ստեղծել մի ընկերություն, որը կօգնի բժիշկներին կողմնորոշվել սարքավորումներ ընտրելու բարդ և պատասխանատու գործում: Հաճախ բժիշկներն ու կլինիկաների ղեկավարները հայտնվում են աներանելի ու նյարդայինացնող իրավիճակում. սարքավորումների ընտրությունը երկարատև և ինժիեներական գիտելիքներ պահանջող գործընթաց է: Բացի դրանից` մասնագիտության բերումով բժիշկները սովորաբար երկարատև որոնումների ժամանակ չեն ունենում և, հաճախ, կայացնելով հապճեպ որոշում, ընտրում են պակաս նպատակահարմար տարբերակները: Այսպիսի դեպքերից խուսափելու համար պետք է դիմել խորհրդատվության. մենք կարող ենք օգնել աննպատակ գնումներից խուսափելու հարցում: Օրինակ` անիմաստ է թանկ վճարել մի սարքի համար, որի ֆունկցիաների 50 տոկոսն է միայն օգտագործվելու: Մենք, ոլորտն ու արտադրողներին ուսումնասիրելով, կարող ենք ուղղորդել` նշելով, թե որն է տվյալ բուժհաստատության համար ամենաօպտիմալ տարբերակը` բացառելով գերվճարը: Այսինքն` մենք առաջարկում ենք, բժիշկներն ընտրում են:

 

-Ինչու՞ SIUN, ի՞նչ է նշանակում:

- Ես որոշեցի ըկերության անունը ընտրել այնպես, որ վստահելի լինի, սյունը վստահության հետ է ասոցացվում: Գեղեցիկ բառ է, կարծեմ` նախկինում գրվել է նաև «ի»-ով, բացի այդ` հեշտ է արտասանվում օտարերկրացիների համար:

 

-Իսկ ի՞նչ է նշանակում բժշկական անկախ խորհրդատվություն, որքանո՞վ  և ինչպե՞ս է հաջողվում լինել անկախ:

-Մենք անկախ ենք, քանի որ ոչ մի դեպքում, ոչ մի շահ չունենք կոնկրետ մեկ սարքավորման կամ ընկերության վրա շեշտադրում անելու, եթե իհարկե, դա ունիկալ չէ: Ելնելով հաճախորդի շահերից`մենք առաջարկում ենք մի քանի տարբերակներ` ամբողջական և ընդգրկուն ինֆորմացիա տրամադրելով յուրաքանչյուր սարքավորման մասին:  Սարքերի որակը երաշխավորում է հենց արտադրողը, իսկ SIUN-ը  երաշխավորում է այդ սարքերի` պահանջներին համապատասխանելիությունը:

Ի դեպ, այս պահին դեռ չենք աշխատում լաբորատորիաների հետ, իսկ մնացած բոլոր տեսակի բժշկական սարքավորումների մասին կարելի է ստանալ խորհրդատվություն: Եթե նույնիսկ փորձ չունենանք, մենք կարող ենք հետազոտություն անել ու բավարարել հաճախորդների պահանջները:

 

-Ի՞նչ եք կարծում`կստացվի ձևավորել բժշկական խորհրդատվության մշակույթը:  Ինչո՞ւ ընտրել  SIUN-ին:

-Մենք փորձելու ենք ձևավորել այդ մշակույթը: Շատերը չեն ցանկանում առանձին վճարել խորհրդատվության համար՝ մտածելով, որ իրենք էլ են հասկանում շատ հարցերից: Բժիշկը իր գործը թողած կարող է գնալ ու զբաղվել սարքերի որոնմամբ, բայց սա նրա աշխատանքը չէ: Կարելի է այդ աշխատանքը մեզ վստահել ու ստանալ մասնագիտական եզրակացություն և խորհրդատտվություն: Մեզ ընտրելու պատճառները մի քանիսն են. նախ, բժիշկները խնայում են ժամանակ, գումար և այլ ռեսուրսներ` ապահովված լինելով խաբեբայություններից:

«Մենք կգտնենք լավագույն լուծումը ձեզ համար». հենց սա է մեր կարգախոսը: Մենք համագործակցում ենք նաև եվրոպական, չինականմիջազգային   կազմակերպությունների հետ: Տարածաշրջանային և միջազգային ծառայություններ ենք իրականացնում, ։ որոշ ընկերություններ, բացի մեզնից, ոչ ոք չի կարող ներկյացնել Հայաստանում:

Օրինակ` ստոմատոլոգիական ռենտգենների համակարգչային տոմոգրաֆների մասով բացառիկ զեղչեր ենք ստացել արտադրողներից և մինչև սեպտեմբեր առաջին 3 այս նախագծերը կիրականացվեն բացառիկ զեղչերով: