With a clear focus on ease of use, ergonomics and radiolucency, the DORO LUCENT Skull Clamp sets new standards in the field of neurosurgery
That's what the Red Dot Design Award jury said about the DORO LUCENT® Skull Clamp.
31/12/2020
SIUN Independent Medical Consulting(ՍԻՈւՆ Անկախ Բժշկական Խորհրդատուն)-ը առաջինն է Հայաստանում և առայժմ միակը, որ տալիս է անկախ բժշկական խորհրդատվություն` հենց բժիշկներին և կլինիկաների ղեկավարներին:
Բժշկական սարքավորումների գնման, դրանց որակի, նպատակահարմարության մասին տրվող խորհուրդները պետք է ստանալ պրոֆեսիոնալ մասնագետներից. SIUN-ի թիմում ինժիեներ-խորհրդատուներ են` բժիշկների գործը թեթևացնելու և հնարավոր տեխնիկական խնդիրները լուծելու համար:
SIUN Independent Medical Consulting-ի գործունեության նպատակներին ու մանրամասներին ծանոթանալու համար` մենք զրուցել ենք հիմնադիր Դավիթ Խոջայանի հետ:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում SIUN Independent Medical Consulting-ը, ո՞րն է գործունեության գլխավոր նպատակը:
- 2016 թվականի վերջում որոշեցի ստեղծել մի ընկերություն, որը կօգնի բժիշկներին կողմնորոշվել սարքավորումներ ընտրելու բարդ և պատասխանատու գործում: Հաճախ բժիշկներն ու կլինիկաների ղեկավարները հայտնվում են աներանելի ու նյարդայինացնող իրավիճակում. սարքավորումների ընտրությունը երկարատև և ինժիեներական գիտելիքներ պահանջող գործընթաց է: Բացի դրանից` մասնագիտության բերումով բժիշկները սովորաբար երկարատև որոնումների ժամանակ չեն ունենում և, հաճախ, կայացնելով հապճեպ որոշում, ընտրում են պակաս նպատակահարմար տարբերակները: Այսպիսի դեպքերից խուսափելու համար պետք է դիմել խորհրդատվության. մենք կարող ենք օգնել աննպատակ գնումներից խուսափելու հարցում: Օրինակ` անիմաստ է թանկ վճարել մի սարքի համար, որի ֆունկցիաների 50 տոկոսն է միայն օգտագործվելու: Մենք, ոլորտն ու արտադրողներին ուսումնասիրելով, կարող ենք ուղղորդել` նշելով, թե որն է տվյալ բուժհաստատության համար ամենաօպտիմալ տարբերակը` բացառելով գերվճարը: Այսինքն` մենք առաջարկում ենք, բժիշկներն ընտրում են:
-Ինչու՞ SIUN, ի՞նչ է նշանակում:
- Ես որոշեցի ըկերության անունը ընտրել այնպես, որ վստահելի լինի, սյունը վստահության հետ է ասոցացվում: Գեղեցիկ բառ է, կարծեմ` նախկինում գրվել է նաև «ի»-ով, բացի այդ` հեշտ է արտասանվում օտարերկրացիների համար:
-Իսկ ի՞նչ է նշանակում բժշկական անկախ խորհրդատվություն, որքանո՞վ և ինչպե՞ս է հաջողվում լինել անկախ:
-Մենք անկախ ենք, քանի որ ոչ մի դեպքում, ոչ մի շահ չունենք կոնկրետ մեկ սարքավորման կամ ընկերության վրա շեշտադրում անելու, եթե իհարկե, դա ունիկալ չէ: Ելնելով հաճախորդի շահերից`մենք առաջարկում ենք մի քանի տարբերակներ` ամբողջական և ընդգրկուն ինֆորմացիա տրամադրելով յուրաքանչյուր սարքավորման մասին: Սարքերի որակը երաշխավորում է հենց արտադրողը, իսկ SIUN-ը երաշխավորում է այդ սարքերի` պահանջներին համապատասխանելիությունը:
Ի դեպ, այս պահին դեռ չենք աշխատում լաբորատորիաների հետ, իսկ մնացած բոլոր տեսակի բժշկական սարքավորումների մասին կարելի է ստանալ խորհրդատվություն: Եթե նույնիսկ փորձ չունենանք, մենք կարող ենք հետազոտություն անել ու բավարարել հաճախորդների պահանջները:
-Ի՞նչ եք կարծում`կստացվի ձևավորել բժշկական խորհրդատվության մշակույթը: Ինչո՞ւ ընտրել SIUN-ին:
-Մենք փորձելու ենք ձևավորել այդ մշակույթը: Շատերը չեն ցանկանում առանձին վճարել խորհրդատվության համար՝ մտածելով, որ իրենք էլ են հասկանում շատ հարցերից: Բժիշկը իր գործը թողած կարող է գնալ ու զբաղվել սարքերի որոնմամբ, բայց սա նրա աշխատանքը չէ: Կարելի է այդ աշխատանքը մեզ վստահել ու ստանալ մասնագիտական եզրակացություն և խորհրդատտվություն: Մեզ ընտրելու պատճառները մի քանիսն են. նախ, բժիշկները խնայում են ժամանակ, գումար և այլ ռեսուրսներ` ապահովված լինելով խաբեբայություններից:
«Մենք կգտնենք լավագույն լուծումը ձեզ համար». հենց սա է մեր կարգախոսը: Մենք համագործակցում ենք նաև եվրոպական, չինականմիջազգային կազմակերպությունների հետ: Տարածաշրջանային և միջազգային ծառայություններ ենք իրականացնում, ։ որոշ ընկերություններ, բացի մեզնից, ոչ ոք չի կարող ներկյացնել Հայաստանում:
Օրինակ` ստոմատոլոգիական ռենտգենների համակարգչային տոմոգրաֆների մասով բացառիկ զեղչեր ենք ստացել արտադրողներից և մինչև սեպտեմբեր առաջին 3 այս նախագծերը կիրականացվեն բացառիկ զեղչերով:
Recent publications