info@siun.am, (+374) 96 40-16-16

Դիաբետը և պերիֆերիկ նեյրոպաթիաները. 70%-ով ցավի նվազում՝ MiS լազերի կիրառման շնորհիվ

29/05/2025

Դիաբետը և պերիֆերիկ նեյրոպաթիաները. 70%-ով ցավի նվազում՝ MiS լազերի կիրառման շնորհիվ

Դիաբետը և պերիֆերիկ նեյրոպաթիաները. 70%-ով ցավի նվազում՝ MiS լազերի կիրառման շնորհիվ

Նեյրոպաթիկ ցավը հաճախ չի ենթարկվում ավանդական բուժման մեթոդներին, ինչպիսիք են՝ հակաբորբոքային դեղամիջոցները կամ օփիոիդները։ Դիաբետը, որը նեյրոպաթիկ ցավի հիմնական պատճառն է, կարող է հանգեցնել դիաբետիկ պերիֆերիկ նեյրոպաթիայի։

Հետազոտություն՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող հիվանդի մասնակցությամբ

Այս կլինիկական դեպքը ակնհայտորեն բացահայտում է MiS լազերային սարքի (որը պատկանում է արտոնագրված MLS® սարքավորումների խմբին) արդյունավետությունը պերիֆերիկ նեյրոպաթիաների բուժման համար։ Հետազոտության մասնակիցը 67-ամյա կին է,  որի մոտ 2008 թվականին ախտորոշվել էր 2-րդ տիպի շաքարային դիաբետ, և 2014 թվականից նա ստանում է ինսուլինային թերապիա։

Հիվանդն ուներ երկկողմանի կոնքազդրային հոդի օստեոարթրիտ և աջ ծնկի օստեոարթրիտ: 2019 թվականին ոտքերում և թաթերում ի հայտ եկան ցավ, թմրածություն և այրման զգացողություն։ Սկզբում ախտանիշները հայտնվեցին աջ կողմում, իսկ 2020-ին՝ նաև ձախ կողմում։

2022 թվականի հոկտեմբերին նրա մոտ ախտորոշվեց դիստալ սենսոմոտոր պոլինեյրոպաթիա ստորին վերջույթներում։ Էլեկտրոմիոգրաֆիան (ԷՄԳ) ցույց տվեց աքսոնային դեգեներացիա և մասնակի հատվածային դեմիելինացիա, որոնք առավել արտահայտված էին զգացող նյարդաթելերում։ Բացի այդ, հիվանդը հայտնեց ձախ ազդրի կողմնային հատվածում մաշկային զգացողություն կորստի մասին։

Բեկումնային պահը՝ MLS® լազերային թերապիա

Չնայած իրականացված ավանդական բուժումներին՝ հիվանդի ախտանիշները պահպանվում էին մինչև 2023 թվականի նոյեմբեր, երբ նա սկսեց MLS® լազերային թերապիան։ Բուժումը ներառում էր վեց սեանս երկու շաբաթում, յուրաքանչյուր սեանսը իրենից ներկայացնում էր ստորին վերջույթների և ոտնաթաթերի թերապիա՝ EU MDR հաստատված կլինիկական ուղեցույցների հատուկ պարամետրերի կիրառմամբ։

Սկզբում լազերային սկանավորող ճառագայթի թերապիան ուղղված էր երկու ոտքերի թաթերի դորզալ և պլանտար հատվածներին, այնուհետև ֆիքսված կետային ռեժիմով՝ ստորին վերջույթներին։

✅ Հիվանդը հայտնեց ախտանիշների զգալի թեթևացման մասին.

  • այրոցը և թմրածության զգացողությունը վերացան ձախ ոտքում՝ չորրորդ սեանսից հետո, իսկ աջում ոտքում՝ հինգերորդից հետո,

  • բարելավվեց մաշկային զգայունությունը։

Ցավի գնահատումը՝ համձայն Neuropathic Pain Symptom Inventory (նյարդապաթիկ ցավի ախտանիշների սանդղակ (NPSI)), ցույց տվեց ցավի նվազում 70%-ով՝ 67/100-ից 20/100։ Այս բարելավումը հաստատվեց մեկամսյա վերահսկողության ժամանակ։

 

MiS լազերը և պերիֆերիկ նեյրոպաթիաների բուժումը

Կենսաբանական տեսանկյունից MiS լազերային թերապիան խթանում է վնասվածքի հատվածում գտնվող նյարդաթելերի վերականգնումը, ինչը հաստատված է հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական անալիզներով։ Մասնավորապես՝ թաղանթի վերակազմավորումը անհրաժեշտ է ինչպես նյարդային սնուցման, այնպես էլ նյարդային հաղորդականության համար։ Այս դեպքը բացահայտում  է MiS լազերային թերապիայի  հնարավորությունները որպես ոչ ինվազիվ և արդյունավետ այլընտրանք այն հիվանդների համար, ում ավանդական բուժումները արդյունավետ չեն օգնել, ինչպես և բացում է նոր հեռանկարներ նեյրոպաթիկ ցավի կառավարման հարցում։