info@siun.am, (+374) 96 40-16-16

Գործընկերներ


BOWA MEDICAL ընկերությունը հանդիսանում է նորարարական վիրաբուժական համակարգերի մասնագիտացված արտադրող։ BOWA MEDICAL-ը գերմանական ընկերություն է, որը հիմնադրվել է 1977 թվականին։ 1977 թվականից ի վեր, ընկերությունը շարունակաբար զարգացել է՝ դառնալով էլեկտրավիրաբուժական համակարգերի առաջատար տեխնոլոգիական մատակարար: Համագործակցելով առաջատար համալսարանների, հիվանդանոցների և ինստիտուտների հետ ամբողջ աշխարհում՝ BOWA MEDICAL-ը մշակում է նոր լուծումներ ուլտրաձայնային և բարձր հաճախականության վիրաբուժության համար: Ընկերության գեներատորներն ու գործիքները տպավորում են իրենց էրգոնոմիկայով, օգտագործման հարմարավետությամբ, ինչպես նաև առավելագույն արդյունավետությամբ և հուսալիությամբ: Առավելագույն էրգոնոմիկա, օգտագործման հեղափոխական հարմարավետություն և կայուն արդյունավետություն՝ ահա այն երեք հիմնական չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն BOWA MEDICAL-ի բոլոր արտադրական նախաձեռնությունները նորորարության վրա կողմնորոշված շուկայում:

Dream Industries-ը կրում է մի գաղափար, որի շնորհիվ ազգային արտադրանքն իր արժանի տեղը կզբաղեցնի միջազգային շուկայում:

Dream Industries ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին: Մենք մեր ջանքերը կենտրոնացրել ենք հայկական արտադրության զարգացման և ապրանքների որակի ապահովման վրա: Մեր ընկերությունը բազմապրոֆիլ է՝ բարձրորակ բժշկական արտադրությունից մինչև արդյունաբերական:

Ընկերության առաջին արտադրանքներից մեկը տեխնոլոգիական մարտկոցի հատուկ տեսակն է, որն օգտագործվում է անխափան սնուցման աղբյուրներում, արևային էլեկտրակայաններում, հեռահաղորդակցման համակարգերում և այլ ոլորտներում: Մեր գործընկերների վստահության և  մասնագետների արհեստավարժության շնորհիվ մեր արտադրանքը անընդհատ կատարելագործվում է՝ սահմանելով որակի և հետևողականության նոր չափանիշներ:

Մենք ձգտում ենք հարստացնել հայկական շուկան բարձրորակ արտադրանքով և մաքրել այն ներմուծվող զանազան ցածրորակ ապրանքներից:
Մեր նպատակն է ներքին ապրանքները նոր մակարդակի բերել և արժանապատվորեն աջակցել «Արտադրված է Հայաստանում» սահմանման առաքելությանը:

 

1992 թ․-ին հիմնադրվելուց ի վեր Christoph Miethke GmbH & Co. KG ընկերությունն աշխարհի նյարդավիրաբույժների շրջանում ձեռք է բերել նորարարական ընկերության համբավ՝ շնորհիվ հիդրոցեֆալիայի բուժման մեջ հաճախ օգտագործվող իմպլանտացվող դրենաժային համակարգերի: Christoph Miethke GmbH & Co. KG ընկերությունը շատ կարևորում է հիդրոցեֆալիայով հիվանդների երկարաժամկետ և դրական արդյունքները::

2005 թ. ներկայացվեց և հաստատվեց proGAV-ը՝ հիդրոցեֆալիայի առաջին կարգավորվող փականը:
2018 թ. ի
րականացվեց M.blue փականի առաջին իմպլանտացիան: M.blue փականը միավորում է դիֆերենցիալ ճնշման և կարգավորվող հակադարձ փականի ֆունկցիաները մեկ սարքի մեջ:

CRISTALENS INTERNATIONAL-ը, որը հիմնադրվել է 2004 թվականին, մշակում և արտադրում է ներակնային իմպլանտներ ռեֆրակցիոն և կատարակտի վիրահատությունների համար: Այն տարեկան արտադրում է մոտավորապես 250,000 ներակնային իմպլանտներ:

2013 թվականին ընկերությունը ստացել է Research and Innovation Award մրցանակ՝ իր նոր հիդրոֆոբ նյութի ստեղծման համար։ Մի քանի տարվա հետազոտությունների արդյունքում այս բարձր տեխնոլոգիական արտադրանքը նվազագույնի է հասցնում աչքերի կտրվածքը: Այն համատեղում է հիդրոֆիլ ակրիլային իմպլանտների հատկությունները և հիդրոֆոբությունը՝ սահմանափակելու համար կտրվածքները:

Brainlab-ն արդեն ավելի քան քսանհինգ տարի նորարարություն է բերում վիրաբուժության և ճառագայթային թերապիայի ոլորտներ՝ ընկերությունը մշակում է սարքավորումներ և ծրագրային ապահովում, որոնք օգնում են բուժհաստատություններին, բժիշկներին և նրանց հիվանդներին պայքարել քաղցկեղի և այլ հիվանդությունների դեմ։

Brainlab-ը թվային բժշկական տեխնոլոգիաների առաջատար ընկերություն է, որը հիմնադրվել է 1989 թվականին և գտնվում է Մյունխենում։ Ընկերությունն աշխարհի 127 երկրներում տեղադրել է 15 800 համակարգ։

Brainlab-ը ավտոմատացնում, օպտիմալացնում և թվայնացնում է բժշկական աշխատանքային գործընթացները՝ սկսած ախտորոշումից մինչև բուժում։ Ընկերության նորարարական էկոհամակարգը հիմք է հանդիսանում ժամանակակից առողջապահական տեխնոլոգիաների համար։ Brainlab-ը օգնում է բուժհաստատություններին ստեղծել հիվանդին համապատասխանեցված եռաչափ մոդելներ, որոնք՝ կիրառելով ոլորտում առաջատար արհեստական բանականություն, կառուցվում են հավաքած, կարգավորված և քարտեզագրված տվյալների հիման վրա։

Merivaara-ն առաջնորդ է առողջապահական ինտուիտիվ տեխնոլոգիաների և արդյունաբերական դիզայնի ոլորտում։ Ընկերությունը հիմնադրվել է 1901 թվականին Ֆինլանդիայում։ Այսօր Merivaara-ի վիրահատական սեղանները, վիրաբուժական լույսերը, վիրահատարանի ինտեգրման և աուդիովիզուալ համակարգերը, ինչպես նաև ծառայությունները նպաստում են հիվանդի անվտանգությանը և բարձրացնում են վիրաբուժական միջամտությունների որակը և արդյունավետությունը առաջատար միջազգային հիվանդանոցներում։

Merivaara-ն նախագծում է նորարարական լուծումներ, որպեսզի առողջապահական մասնագետները կարողանան խնամել հիվանդներին, ինչը նպաստում է նրանց կյանքի որակի բարելավմանը։

Merivaara Design ԴՆԹ-ի հիմքում միշտ եղել է օգտագործողի փորձը։ Merivaara Design ԴՆԹ-ն ներառում է առանցքային տարրեր, որոնց շնորհիվ ընկերության արտադրանքներն ու համակարգերը հեշտ օգտագործվող են, հեշտ մաքրվող և հասկանալի։ Merivaara Design ԴՆԹ-ի առանցքային տարրերը վիրահատական թիմերին հնարավորություն են տալիս կենտրոնանալ հիվանդի խնամքի վրա՝ առանց ժամանակ կորցնելու բարդ տեխնոլոգիաների կառավարման վրա:

Söring GmbH գերմանական ընկերությունը հիմնադրվել է 1985 թվականին և այդ ժամանակից ի վեր ստեղծում է ուլտրաձայնային վիրաբուժության բարձրակարգ արտադրանք։ Ընկերությունը հանդիսանում է առաջատար ուլտրաձայնային տեխնոլոգիայի ոլորտում՝ իր արտադրանքի բազմաթիվ կիրառումներով լյարդի վիրաբուժության, նյարդավիրաբուժության, ինչպես նաև վերքերի մշակման համար։

Ընկերության բարձր տեխնոլոգիական և հեշտ օգտագործվող լուծումները աապհովում են ամենաբարձր որակի արտադրանք և երաշխավորում են դրա հուսալի օգտագործումը վիրաբույժների համար ամբողջ աշխարհում։ Söring-ն ու իր դիստրիբյուտորները գործում են ավելի քան 90 երկրներում։

ASANUS-ը պրեմիում դասի վիրաբուժական գործիքների ամբողջական արտադրող և մատակարար է։ ASANUS-ը հիմնադրվել է 1998 թվականին որպես AMS, իսկ մեկ տարի անց  վերանվանվել է ASANUS Medizintechnik GmbH։

Ունենալով ավելի քան 18,000 տարբեր վիրաբուժական գործիքների տեսականի՝ ընկերությունը առաջարկում է լայն ընտրանի՝ բազմաթիվ մասնագիտացված լուծումներով գրեթե բոլոր բժշկական ոլորտների համար։ ASANUS-ը արտադրում է գործիքներ՝ հետևելով իր սեփական բարձր որակի չափանիշներին, որոնց թույլատրելի շեղումները զգալիորեն ավելի ճշգրիտ են, քան ընդունված ստանդարտները։ Սա երաշխավորում է օգտագործողին մշտական մոդելային ճշգրտություն և կիրառական ֆունկցիոնալություն։

Շնորհիվ շարունակական համագործակցության վիրաբույժների և հիվանդանոցների անձնակազմի հետ՝ ASANUS-ը խորապես հասկանում է մասնագետների խնդիրները և մշտապես մշակում է նոր լուծումներ, որոնք ի վերջո օգուտ են բերում բժիշկներին, բուժանձնակազմին և բուժառուներին։

Black Forest Medical Group-ը գերմանական ընկերություն է, հիմնադրվել է 1995 թվականին։

Ունենալով 25 տարվա փորձ նյարդավիրաբուժության և արդյունաբերական զարգացման ոլորտում ՝ Black Forest Medical Group-ը նյարդավիրաբուժական բժշկական տեխնոլոգիաների ոլորտում եզակի կոմպետենտություն է ձեռք բերել ամբողջ աշխարհում։

Նեյրովիրաբույժներն ամբողջ աշխարհում վստահում են Black Forest Medical Group գանգի անշարժացման և ռեֆրակտիվ համակարգերի՝ DORO® Cranial Stabilization and Retractor Systems-ի բարձր որակին, քանի որ դրանք օգնում են յուրաքանչյուր հիվանդին բուժել անհատական մոտեցմամբ և առավել արդյունավետ։

Lojer Group-ը ֆիննական արտադրող է, որը մասնագիտացած է հիվանդանոցային և խնամքի կահույքի արտադրության մեջ։ Ընկերությունը նաև հանդիսանում է առաջատար hյուսիսային Եվրոպայի երկրների ֆիզիոթերապիայի սարքավորումների շուկայում։ Lojer և Merivaara ապրանքանիշերի արտադրանքը ապահովում  է բարձրորակ խնամքի և հուսալի օգտագործման հնարավորություն ավելի քան 120 երկրում։

Lojer Group-ի պատմությունը սկսվել է 1919 թվականին։ Ընկերությունը առաջարկում է նորարարական և յուրահատուկ ապրանքներ, որոնք արտադրվում են Ֆինլանդիայում՝ բարձրագույն որակի ստանդարտներին համապատասխան։ Lojer Group-ը հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և զբաղվում է առողջապահական մասնագետների համար նախատեսված սարքավորումների և գործիքների մշակմամբ ու արտադրությամբ՝ հիվանդներին լավագույն հնարավոր խնամք ապահովելու նպատակով ինչպես այսօր, այնպես էլ ապագայում։

ASALASER (ASA S.r.l) իտալական ընկերություն է, որը 1983 թվականից աշխատում է՝ դառնալու լազերային թերապիայի և մագնիսաթերապիայի միջազգային հենակետը բազմաբնույթ կիրառությունների համար՝ սկսած ֆիզիոթերապիայից մինչև ռեաբիլիտացիա, մկանային և հոդային ցավերի կառավարում, սպորտային բժշկություն և անասնաբուժություն (ASAveterinary՝ ASA-ի անասնաբուժական բաժին, որը հիմնադրվել է 2009 թվականին):

ASA-ն մասնագիտացած է լազերային աղբյուրների և մագնիսական դաշտերի հիման վրա թերապևտիկ լուծումների մշակման մեջ, և կարևորագույնը՝ հետազոտություն, գիտության և արտադրության միջև հուսալի և բաց կապ:

2003 թվականին ASA-ն միանում է El.En. Group-ին, որը իտալական բազմազգ կորպորացիա է և աշխարհի առաջատարներից մեկն է լազերների արտադրության ոլորտում՝ բժշկության, արդյունաբերության և այլ ոլորտների համար:

«Հետազոտությունը և նորարարությունը հիմնական ներդրումային ուղղություններն են և այն հիմքերը, որոնց վրա կառուցվում է էթիկական, կայուն և արժեքավոր աճ» սա ASA-ի գաղափարն է։

ASA-ն իր արտադրանքը վաճառում է ավելի քան 90 երկրներում։

ETKHO-ն ինժեներական թիմ է՝ ավելի քան 30 տարվա փորձով, որը մասնագիտացված է հիվանդանոցների էլեկտրական անվտանգության լուծումների մեջ։ Ընկերությունը մշակում և արտադրում է բարձրորակ տեխնոլոգիական արտադրանք` նախատեսված IT էլեկտրական համակարգերի համար (IT – Isolation Terra), որը կիրառվում է կրիտիկական կարևորություն ունեցող բաժանմունքներում։ ETKHO-ն նաև առաջարկում է մի շարք խորհրդատվական և սպասարկման ծառայություններ վիրահատարանների և վերակենդանացման բաժանմունքների համար։ ETKHO-ի միջազգային ներկայությունը ընդգրկում է ավելի քան 20 երկիր։

ETKHO-ի առաքելությունն է հիվանդանոցներին տրամադրել լավագույն լուծումներ կրիտիկական կարևորություն ունեցող բաժանմումքների համար՝ առաջարկելով արտադրանք, ծառայություններ և տեխնոլոգիական աջակցություն բուժառուների անվտանգությունը ապահովելու համար, ինչպես նաև հեշտացնելու ինժեներական թիմի աշխատանքը։

Ուղղելով իր գործունեությունը հաճախորդների պահանջների բավարարմանը՝ ընկերությունը շարունակաբար փորձում է հասկանալ և իրականացնել իր հաճախորդների կարիքներն ու ակնկալիքները։ ETKHO-ի նպատակն է ապահովել բարձրակարգ սպասարկում՝ իր գործին նվիրվածության և արդյունավետության շնորհիվ։

OES Medical-ը Միացյալ Թագավորությունում հիմնված համաշխարհային մակարդակի ընկերություն է, որը զբաղվում է թոքերի արհեստական օդափոխման և անզգայացման սարքերի նախագծմամբ և արտադրությամբ՝ միջազգային շուկայի համար։
OES Medical-ը հիմնադրվել է 1995 թվականին։  Այն ժամանակ ընկերությունը, առաջարկելով ենթապայմանագրային ծառայություններ,  արտադրում էր բարձրորակ բաղադրիչներ բժշկական և վերակենդանացման սարքավորումների համար։ Այսօր OES-ն ունի մեծ փորձ սեփական ապրանքանիշով բժշկական արտադրանքի նախագծման և արտադրության մեջ՝ կենտրոնանալով անզգայացման սարքերի,  թոքերի արհեստական օդափոխման վրա։ OES-ը նաև առաջարկում է իր ապրանքանիշով հիվանդի մոնիտորների տեսականի։
Որպես մասնավոր ընկերություն՝ OES Medical-ն ունի ճկունություն՝ արագ և սերտորեն համագործակցելու իր հաճախորդների հետ։ Ներկայումս ընկերությունն իր արտադրանքը վաճառում է ավելի քան 40 երկրներում՝ դիստրիբյուտորների ցանցի միջոցով։

Bexen-ը երկու համագործակիցների համադրություն է՝ արտադրողներ և մատակարարներ, որոնք ստեղծում են լուծումներ մարդկանց կյանքի որակը բարելավելու համար։ Bexen-ը իսպանական ընկերություն է, որը հիմնադրվել է 1978 թվականին և պատկանում է MONDRAGON Corporation-ին։

Bexen-ի կազմում են ներառվում հետևյալ ստորաբաժանումները՝

  • Bexen Cardio, որը առաջարկում է ամուր, էրգոնոմիկ և հեշտ օգտագործվող դեֆիբրիլյատորներ,

  • Bexen Medical, որը արտադրում է առողջապահական նյութեր և մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաներ,

  • Bexen Bioservices, որը ստեղծում է լուծումների կենսատեխնոլոգիական և դեղագործական ոլորտների համար։

Bexen Cardio-ն մշակում է նոր սերնդի տեխնոլոգիաներ և սարքեր՝ սուր սրտանոթային իրավիճակների համար։

Ընկերությունն հավատարիմ է որակի, նորարարության և կայունության ապահովմանը՝ կիրառելով որակի խիստ ստանդարտներ և շարունակաբար օպտիմալացնելով արտադրական հզորությունները։

Գործընկերների հզոր ցանցի միջոցով Bexen-ը ներկայացված է ավելի քան 100 երկրում։ Bexen-ը իր հաճախորդների հետ սերտ համագործակցության երկարատև փորձ ունի՝ համապատասխանելով ամենախիստ առողջապահական կանոնակարգերին։

1858 թ․ Շվեցարիայում հիմնված փոքր ընկերությունից Haag-Streit-ը վերածվել է  համաշխարային ճանաչում ունեցող, հեղինակավոր  և վստահելի ապրանքանիշի ակնաբուժության ոլորտում։

Սկսած ախտորոշիչ սարքերից, ինչպիսիք են ճեղքային լամպերը, բիոմետրերը և պերիմետրերը մինչև վիրաբուժական մանրադիտակներ, վիրտուալ իրականության սիմուլյատորներ, բժշկական զննման էրգոնոմիկ առաջադեմ սարքերը. գիտնականների և բժիշկների հետ համատեղ, մենք մշակում ենք լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարել ակնաբուժական անգամ բարդագույն խնդիրները ամբողջ աշխարհում։

Neotech Products-ը մշակում և ԱՄՆ-ում արտադրում է մասնագիտացված, բարձրորակ ապրանքներ, որոնք նախատեսված են նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքների (NICU), մանկական ինտենսիվ թերապիայի բաժանմունքների (PICU) և հարակից այլ ոլորտների համար։ Մանկաբուժական շուկան ընդարձակ է և բազմազան՝ մանկական ինտենսիվ թերապիայից մինչև մանկական ուռուցքաբանություն և տնային խնամք։ Neotech Products-ը սպասարկում է այս բոլոր ուղղությունները։ Neotech Products-ը դրական փոփոխություն է բերում նորածնային ինտենսիվ թերապիայում և դրանից դուրս։

Neotech Products LLC-ն հիմնադրվել է 1986 թվականին։ Վերջին երեք տասնամյակների ընթացքում Neotech-ը դարձել է կարևորագույն ապրանքանիշ ամբողջ աշխարհի նորածնային բաժանմունքներում։ Neotech-ի եզակի ապրանքատեսակները արտադրվում են ԱՄՆ-ում՝ բարձր որակն ապահովելու նպատակով։

Ընկերության առաքելությունն է արտադրել բարձրորակ բժշկական պարագաներ՝ պատրաստված արդյունաբերական ամենաբարձր չափանիշներին համապատասխան, և բարելավել բուժման ու խնամքի որակը։

Neotech Products-ն իր ապրանքների լայն տեսականին առաջարկում է ամբողջ աշխարհում՝ համագործակցելով մասնագիտացված մատակարարների հետ, ովքեր ունեն երկար տարիների փորձ NICU, PICU և այլ ոլորտներում և անցել են վերապատրաստում Neotech-ի կողմից։

Esaote-ն աշխարհի առաջատար բժշկական ախտորոշիչ համակարգեր արտադրող ընկերություններից մեկն է, մագնիսակառեզոնանսային շերտագրության ոլորտի առաջատարը և առողջապահական ՏՏ հիմնական մասնակիցներից մեկը։
Esaote-ն հիմնադրվել է 1982 թվականին Իտալիայի
Ջենովա քաղաքում։ Esaote-ն եզակի արժեք առաջարկող առաջատար արտադրող է, որը առաջարկում է բժշկական պատկերման լուծումներ ուլտրաձայնային հետազոտությունների և ՄՌՇ-ի համար, համալրելով դրանց առողջապահական ՏՏ լուծումներով, տեխնիկական սպասարկմամբ և ինտերվենցիոն ուլտրաձայնային արտադրանքով։

KaWe-ն բժշկական տեխնիկայի աշխարհահռչակ արտադրող է։

Ընկերությունն իր հիմնադրման օրվանից (1890 թ)  արտադրում է օտոսկոպներ և ստետոսկոպներ, ինչը դարձնում է KaWe-ն բժշկական տեխնիկա արտադրող գերմանական գործող ընկերություններից ամենահիներից մեկը։

Ընկերության պատմության ընթացքում իր արտադրանքի պորտֆոլիոն մշտապես ընդլայնվել է, և այսօր այն ներառում է կոմպակտ ախտորոշիչ գործիքների լայն տեսականի։ Բարձրորակ օտոսկոպներից, օֆթալմոսկոպներից և դերմատոսկոպներից բացի, KaWe-ն նաև առաջարկում է լարինգոսկոպների, արյան ճնշման մոնիտորների և այլ սարքավորումների լայն ընտրանի։

Այսօր KaWe-ի արտադրանքը վաճառում է ավելի քան 100 երկրներում։

Համաշխարհային շուկայում SBM ընկերությունը ներկայանում է որպես ինտեգրված ծառայությունների հիմնական մատակարար բժշկական ոլորտի գործունեության համար։ SBM-ը իտալական ընկերություն է, հիմնվել է 1984 թ․։

2005 թ․ ընկերությունը թողարկեց իր շարժական թվային ճեղքային լամպը, որի նոր LED լուսավորությունը ապահովում է ամենասուր, ամենապայծառ և ամենահամասեռ ճեղքային լույսը։

2016 թվականին SBM-ը թողարկեց IDRA-ն՝ արցունքաբեր թաղանթի աշխարհում առաջին ամբողջական ախտորոշիչ համակարգը։

2021 թվականին ընկերության DEM100 և DSLC200 սարքերն ապահովեցին ճեղքային լամպի փոխարկումը չոր աչքի ամբողջական ստուգման սարքի։ 

2022 թվականին SBM-ը թողարկեց իր եղջերաթաղանթի համակարգչային տոպոգրաֆիայի սարքը:

BTS Bioengineering-ը միավորում է առողջապահության և սպորտի աշխարհները՝ կիրառելով շարժումների թվայնացման նորագույն տեխնոլոգիաները։ BTS Bioengineering-ի տեխնոլոգիաների գլխավոր նպատակն է օգնել մարդկանց հաղթահարել սահմանափակ շարժունակությունը և բարելավել ֆիզիկական ցուցանիշները, որպեսզի նրանք կարողանան լավագույնս դիմակայել կյանքի և մրցակցության մարտահրավերներին:

BTS-ը իտալական ընկերություն է, որը հիմնադրվել է 1986 թվականին։

BTS-ն առաջարկում է ամբողջական տեխնոլոգիական լուծումներ՝ մեծահասակների և երեխաների շարժողական ու նյարդաբանական ռեաբիլիտացիայի համար: BTS համակարգերի շնորհիվ բուժաշխատողները ստանում են բուժառուների կենսամեխանիկական և նյարդամկանային ցուցանիշների արագ, ճշգրիտ և ոչ ինվազիվ քանակական վերլուծություն:

BTS-ի շարժման վերլուծության համակարգերն օգնում են օլիմպիական մարզիկներին և պրոֆեսիոնալ թիմերին բարելավել և զարգացնել իրենց արդյունքները:

Ամենահեղինակավոր գիտական հաստատությունները և համալսարաններն օգտագործում են BTS համակարգերը՝ կենսամեխանիկայի, կենսաչափության, էրգոնոմիկայի և արդյունաբերական հետազոտությունների ոլորտներում ուսումնասիրություններ կատարելու համար:

1994 թվականից ի վեր TecnoBody-ն նախագծում է վերականգնողական բժշկության և շարժման ապագան՝ աշխարհի տարբեր երկրների մասնագետների աճող համայնքի հետ միասին: Ամեն ինչ 100% արտադրված է Իտալիայում:

Հիմնադրման օրվանից ընկերությունն անցել է երկար ուղի՝ քայլ առ քայլ նվաճելով իր տեղը կենսաբժշկական ոլորտում և շարունակելով նորարարություններ ներդնել շարժողական, նյարդաշարժողական և սպորտային ռեաբիլիտացիայի բնագավառներում:

TecnoBody-ի սիրտը Հետազոտությունների և մշակումների (R&D) բաժինն է, որտեղ պրոֆեսիոնալ ինժեներները, ֆիզիոթերապևտները և շարժման փորձագետները կողք կողքի աշխատում են շարունակական հիմնարար և կիրառական՝ թե՛ կլինիկական, թե՛ տեխնիկական հետազոտությունների ուղղությամբ: TecnoBody-ի նախագծման գործընթացի հիմքում ընկած է Արհեստական բանականության (AI) ներդրման ձգտումը:

Շարժման վերաբերյալ TecnoBody-ի հետազոտությունները հնարավորություն են տալիս մշակել ապրանքներ՝ ֆիզիկական ռեաբիլիտացիայի, կանխարգելման և սպորտային արդյունավետության բարձրացման համար՝ մի փիլիսոփայությամբ, որը ընդունվել է հիվանդանոցների, կենտրոնների և մարզասրահների կողմից ամբողջ աշխարհում։

Tyromotion-ը տեխնոլոգիական հենքով թերապևտիկ սարքավորումների համաշխարհային առաջատար արտադրող է, որի նպատակն է կայուն կերպով բարելավել մարդկանց անկախությունը և կյանքի որակը: Այս առաքելությունն իրագործելու համար Tyromotion-ը մշակել է թերապևտիկ նորարարական հայեցակարգ ամբողջ մարմնի, վերին և ստորին վերջույթների համար՝ ռեաբիլիտացիայի բոլոր փուլերի ընթացքում:

Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին, գլխամասային գրասենյակը գտնվում է Ավստրիայի Գրաց քաղաքում:

Հզոր նոր տեխնոլոգիաները, ներառյալ ռոբոտաշինությունը, սենսորային համակարգերը, վիրտուալ իրականությունը և գեյմիֆիկացիան (խաղայնացումը), ուղղորդում են պացիենտին խնամքի ողջ ընթացքում՝ դարձնելով այն ավելի ինտենսիվ և մոտիվացնող:

Բարդ և բազմաֆունկցիոնալ TyroS ծրագրային ապահովումը հանդիսանում է Tyromotion հարթակի «սիրտը» և միավորում է սարքավորումները, կլինիկական փորձը և թերապևտիկ ծրագրերը: Բազմաթիվ գնահատման համակարգերի և կենսաբանական հետադարձ կապի (biofeedback) հետ մեկտեղ՝ Tyromotion-ի արտադրանքը նպաստում է երեխաների և մեծահասակների ռեաբիլիտացիայի տարբեր ձևերին՝ բազմազան ախտանիշների դեպքում:

1998 թ. հիմնադրված MDT լեհական ընկերությունը հանդիսանում է ակնաբուժական սարքերի, աքսեսուարների և ծախսանյութերի վստահելի արտադրող և մատակարար։ Շնորհիվ իր փորձառության ու կայուն զարգացման՝ ընկերությունն ունակ է բավարարել աճող պահանջները՝ առաջարկելով ֆունկցիոնալ արտադրանքների լայն բարձրորակ տեսականի ակնաբույժների և օպտիկների համար։

Ընկերությունը արտադրում է աչքի վիրաբուժական սեղաններ, աթոռներ, ռեֆրակտոր սարքեր, ակնաբուժական էլեկտրական սեղաններ, ինչպես նաև շլության և ամբլիօպիայի ախտորոշման և բուժման համար օգտագործվող սարքավորումներ։

MDT -ի գործունեությունը կենտրոնացած է աշխարհի լավագույն բրենդների հետ համագործակցության վրա, ինչը թույլ է տալիս  առաջարկել ակնաբույժներին լուծումներ, որոնք բարելավում են հիվանդների բուժման արդյունավետությունը՝ միաժամանակ բարձրացնելով բժիշկների աշխատանքի հարմարավետությունը։

LIGHTMED-ը բժշկական սարքերի և տեխնոլոգիաների ընկերություն է, որի գործունեությունը ներառում է  ակնաբուժության, ատամնաբուժության և մաշկաբանության ոլորտներում նորարարական լազերային, լուսային և ախտորոշիչ համակարգերի մշակումը և  արտադրությունը։
LIGHTMED-ը աշխատում է  1997 թ: Ընկերությունը ունի իր սեփական հետազոտական  և արտադրական հնարավորությունները Թայվանում, Ճապոնիայում, Իսրայելում և ԱՄՆ-ում։

Shenzhen Kstar Science & Technology Co., Ltd-ն թվային ենթակառուցվածքների և վերականգնվող էներգիայի սարքավորումների արտադրության առաջատարն է։ Ունենալով երեք տասնամյակի փորձ՝ ընկերությունը նվիրված է էներգետիկ շուկայի աճող պահանջարկի բավարարմանը՝ իր արտադրանքի լայն տեսականու միջոցով:

Հիմնադրվելով 1993 թվականին՝ KSTAR-ը հանդիսանում է ուժային էլեկտրոնիկայի և նոր էներգիայի ոլորտների առաջատար բրենդ: Ընկերության մասնագիտացումը ներառում է տվյալների մշակման կենտրոնների կրիտիկական ենթակառուցվածքներ (Անխափան սնուցման աղբյուրներ (ԱՍԱ/UPS), մարտկոցներ, ճշգրիտ օդորակիչներ), տվյալների մշակման մոդուլային կենտրոններ, ֆոտովոլտային (արևային) և էներգիայի կուտակման լուծումներ: Ըստ IHS Markit-ի վերջին զեկույցի՝ KSTAR-ը զբաղեցնում է հինգերորդ տեղը անխափան սնուցման աղբյուրների համաշխարհային շուկայում: KSTAR-ը հանդիսանում է Չինաստանի խոշորագույն UPS արտահանողը:

Ընկերության առաքելությունն է տրամադրել բարձր հուսալիություն ունեցող և ինտեգրված խելացի էներգետիկ լուծումներ՝ բավարարելով բարձրորակ էներգիայի նկատմամբ հաճախորդների պահանջարկը:

Արդեն ավելի քան 15 տարի Neuromedex ընկերությունը զբաղվում է մեկանգամյա օգտագործման նյարդավիրաբուժական արտադրանքի ստեղծմամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նորարարական արտաքին փորոքային դրենաժների (EVD) մշակմանը։ Ընկերության գլխամասային գրասենյակը և արտադրամասը գտնվում են Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Արտադրությունն իրականացվում է գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ապահովելով որակի բարձրագույն չափանիշներ, որոնք լիովին համապատասխանում են խստագույն պահանջներին:

Neuromedex-ի գործունեությունը հիմնված է այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են հուսալիությունը, անկեղծությունը և վստահությունը: Ընկերության նպատակն է հասնել օգտագործողների լիակատար գոհունակության՝ իր պրեմիում դասի անհատականացված արտադրանքի ու ծառայությունների միջոցով և առավելագույնս նպաստել բուժառուների անվտանգությանը: Այս նպատակին հասնելու համար ընկերությունը մշտապես ձգտում է նորարարությունների: Neuromedex-ը նոր արտադրանքի գաղափարները մշակում է նեյրովիրաբույժների և կրտսեր բուժանձնակազմի հետ սերտ համագործակցությամբ:

Neuromedex-ի արտադրանքը միջազգային մակարդակով տարածվում է լիազորված մասնագիտացված վերավաճառողների ցանցի միջոցով ողջ Եվրոպայում, Հարավային Աֆրիկայում, Բրազիլիայում և այլ երկրներում:

Neurosoft ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին Ռուսաստանում։ Ավելի քան 30 տարվա ընթացքում ընկերությունը դարձել է աշխարհի առաջատարներից մեկը` ժամանակակից էլեկտրոդիագնոստիկայի և վերականգնողական բժշկական սարքերի մշակման և արտադրության ոլորտում։ Միավորելով բարձրակարգ բժշկական մասնագետների գիտելիքները և տեխնոլոգիաները՝ ընկերությունը ներկայացնում է գիտության վերջին նվաճումները մատչելի լուծումներով պրակտիկ բժշկության համար բոլոր մայրցամաքներում։

Neurosoft-ի կողմից արտադրվող բոլոր սարքերը և դրանց ծրագրային ապահովումը հանդիսանում են ընկերության բարձրորակ ինժեներների ստեղծագործական մտքի և մշակումների արդյունքը։

Neurosoft ընկերության կողմից առաջարկվող բոլոր սարքերը պատրաստվում են սեփական արտադրական բազայում։ Շնորհիվ արտադրանքի բարձր որակի՝ ընկերությանը պահպանում է իր կայուն դիրքերը համաշխարհային շուկայում։ Ընկերության սարքերը ներկայացված են 94 երկրներում ողջ աշխարհում։

Moptim-ը բժշկական տեխնոլոգիաների առաջատար համաշխարհային արտադրող է, առաջարկում է բարձր տեխնոլոգիական ակնաբուժական արտադրանքի լուծումներ մատչելի գներով:

Moptim-ը ստեղծվել է 2003 թ․Չինաստանում։ Ընկերությունը կենտրոնացած է բժշկական պատկերման տեխնոլոգիաների և հետազոտությունների վրա:

«MOPTIM» անվանումը նշանակում է բժշկական օպտիկական պատկերում (Medical Optical Imaging): Moptim-ի արտադրանքի լայն տեսականին ներառում է երեք հիմնական կատեգորիաներ՝ ախտորոշում, ռեֆրակցիա և վիրաբուժություն։

SAAGHA՝ Հիալուրոնաթթվի Փորձագետ Ակնաբուժության Համար

Ընկերության առաջատար արտադրանքը՝ Healaflow-ն, խաչաձև կապակցված (cross-linked) հիալուրոնաթթվի իմպլանտ է, որը հատուկ նախագծված է գլաուկոմայի վիրահատության համար: Մշակված լինելով Aptissen-ի շվեյցարական տեխնոլոգիայով և արտադրվելով Ֆրանսիայի Շամբերի քաղաքում՝ Healaflow-ն պատրաստվում է ֆրանսիական որակի խիստ հսկողության ներքո: Այսպիսով, գիտական փորձագիտությունը համադրվում է ինժեներական ճշգրտության հետ՝ ակնաբուժության մասնագետներին բարձր արդյունավետության լուծումներ տրամադրելու նպատակով:

HealaFlow-ը նպաստում է հյուսվածքների ապաքինմանը և օգնում նվազեցնել հետվիրահատական ֆիբրոզը։ Դրա խաչաձև կապակցված հիալուրոնաթթվի կառուցվածքը ապահովում է ավելի երկարատև արդյունավետություն և կենսահամատեղելիություն:

SAAGHA-ում փորձագետների թիմը համատեղում է իր հմտություններն ու գիտելիքները գիտական, ինժեներական և արտադրանքի մշակման ոլորտում ՝ նորարարական արտադրանքներ ստեղծելու համար, որոնք բավարարում են ակնաբուժության աճող պահանջները։

OPTOMIC-ը նախագծում և արտադրում է բժշկական սարքավորումներ՝ հետևելով ամենախիստ եվրոպական որակի ստանդարտներին։ Optomic-ը իսպանական ընկերություն է, որը հիմնադրվել է 1991 թվականին։

Հետազոտությունների և մշակման (R&D) բաժինը ընկերության հիմնարար մասն է, իսկ համալսարանների և բժիշկների հետ իրականացվող հետազոտական ծրագրերը խոսում են OPTOMIC-ի նվիրվածության մասին նորարարություններին՝ նպատակ ունենալով մասնագետներին ապահովել նորագույն տեխնոլոգիական լուծումներով։

Optomic-ը վերահսկում է արտադրական գործընթացի յուրաքանչյուր փուլ՝ շնորհիվ սեփական արտադրությանը, որը իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիական համակարգերով հագեցած գործարանում։

OPTOMIC-ը ներկայացված է 70 երկրներում։ OPTOMIC-ը ապահովում է իր հաճախորդներին մասնագիտական ծառայություններով և երաշխավորում արտադրանքի կատարյալ վիճակը դրա ողջ կյանքի ընթացքում։

UNICOS-ը բժշկական սարքավորումներ մշակող և արտադրող կորեական ընկերություն է։ Հիմնադրվել է 2002 թվականին և աճելով դարձել է իր արտադրանքը 60 երկրներ արտահանող ընկերություն։

Browiner-ը շարժական թվային ռենտգեն համակարգերի առաջատար համաշխարհային արտադրողներից է, որը ձգտում է շարժունակության, մանրաչափության և սմարթ տեխնոլոգիաների նորարարությանը: Հիմնադրվել է 2011 թվականին: Գլխավոր գրասենյակը գտնվում է Չինաստանի Շենժեն քաղաքում։

Ընկերության արտադրանքը տեղադրված է ավելի քան 100 երկրներում՝ շարունակաբար ապահովելով բարձր որակ, մասնագիտական ծառայություններ և գերազանց առողջապահական լուծումներ ամբողջ աշխարհում:

DMS Imaging-ը զբաղվում է բժշկական պատկերման համակարգերի մշակմամբ, նախագծմամբ և արտադրությամբ՝ հիմնականում թվային ռադիոլոգիայի և ոսկրային դենսինոմետրիայի համար։ Ընկերության գլխավոր արտադրական կենտրոնը գտնվում է Ֆրանսիայի հարավում: Ընկերությունը հիմնադրվել է 1979 թվականին։

Platinum Neo ռենտգեն սարքով, ինչպես նաև ոսկրային դենսինոմետրիայի Stratos և Stratos dR սարքերով, DMS Imaging-ը հաստատվել է որպես առանցքային դերակատար ռենտգենային և ոսկրային դենսինոմետրիայի շուկաներում։

NewTom ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին և գտնվում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում։

Լինելով CBCT 3D տեխնոլոգիայի առաջատար՝ NewTom-ը նախագծում է բացառիկ ախտորոշիչ որակի ռենտգեն համակարգեր՝  նախատեսված ստոմատոլոգների, ռադիոլոգների, այլ բժշկական մասնագետների և անասնաբույժների համար։

NewTom-ը ստեղծել է առաջին ատամնաբուժական CBCT կոնաձև ճառագայթմամբ սարքը՝ NewTom 9000-ը, որը արմատապես փոխել է ստոմատոլոգիական ռենտգեն հետազոտությունների ոլորտը՝ հնարավորություն տալով իրականացնել անատոմիական մասերի ծավալային վերակառուցում։  

NewTom-ը առաջարկում է նորարարական 2D/3D պատկերման սարքեր, որոնք կոչված են հեղափոխելու ստոմատոլոգիական և դիմածնոտային բժշկության ախտորոշման ոլորտը։

Geuder AG-ն ակնաբուժական ապրանքների աշխարհի առաջատար արտադրողներից և մատակարարներից մեկն է։ Ընկերության ապրանքները ներառում են գործիքներ, համակարգեր և հեղուկներ ակնաբուժական վիրահատությունների համար։
Geuder AG գերմանական ընկերությունը հիմնադրվել է 1951 թվականին։
Աշխարհի ավելի քան 100 երկրների ակնաբույժները վստահում են Geuder AG
–ի 3,000-ից ավելի բարձրորակ ապրանքներին։

LowTem-ը հիմնադրվել է 2010 թվականին Կորեայում։
Վարակների կանխարգելման համար բժշկական սարքավորումների մշակման և առաքման ոլորտում կուտակված գիտելիքների և երկարաժամկետ փորձի շնորհիվ՝ LowTem-ը ստեղծել  է նորարարական ցածր ջերմաստիճանի պլազմային ստերիլիզատորներ։ Յուրաքանչյուր ստերիլիզատոր ունի հատուկ նախագծված տեխնոլոգիա։ LowTem-ը ստացել է աշխարհի առաջին արտոնագիրը՝ «Արագ տաքացման և չորացման համակարգի» (“Rapid Warm-up and Dry System”) համար, ունի նաև մի շարք այլ արտոնագրեր։

A.J. Costa (Irmãos), Lda-ն պորտուգալական ընկերություն է, որը 1953 թվականից առողջապահության ոլորտին տրամադրում է նորարարական և բարձրորակ սարքավորումներ:
AJC-ն առաջարկում է ախտահանման, լվացման և ստերիլիզացման սարքավորումների ամբողջական տեսականի, որոնք
լիովին համապատասխանում են ցանկացած հիվանդանոցի, կլինիկայի, լաբորատորիայի կամ արդյունաբերության պահանջներին: Ընկերությունը արտադրում է մի շարք սարքավորումների լայն տեսականի, որոնք են՝ գոլորշով ստերիլիզատորներ, լվացող-ախտահանիչ սարքեր, գոլորշու գեներատորներ և չժանգոտվող պողպատից գործիքներ:

Vygon ֆրանսիական ընկերությունը մշակում, արտադրում և վաճառում է բարձր տեխնոլոգիական միանգամյա օգտագործման պարագաներ։

1962 թ. իր հիմնադրման պահից ի վեր՝, Vygon-ի աճի հիմնական գործոններն են՝ շարունակական տեխնոլոգիական և շուկայական հետազոտությունները, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը բոլոր մակարդակներով, հետադարձ կապով հաճախորդներից ստացված պահանջների բավարարումը, ինչպես նաև բարձր որակի և հուսալիության ստանդարտները։

Միանգամյա օգտագործման բժշկական և վիրաբուժական արտադրանքների ոլորտում Vygon-ի անունը դարձել է որակի և հուսալիության հոմանիշը։

MAVIG-ը համաշխարհային առաջատար արտադրող և մշակող է հիվանդանոցների և բժշկական պրակտիկայի ճառագայթային պաշտպանության և բժշկական կախովի համակարգերի ոլորտում:

Հիմնված 1955 թվականին՝ WDM-ը զբաղվում է բժշկական ախտորոշիչ համակարգերի հետազոտություններով, մշակումներով և արտադրությամբ, ինչպիսիք են համակարգչային շերտագրությունը, մառնիսառեզոնանսային շերտագրությունը, ռենտգենը և այլն:

BTE-ն մասնագիտացած է մարդու ֆիզիկական կարողությունների գնահատման և բարելավման մեջ։ BTE-ի վերականգնողական սարքավորումներն ապահովում են առաջադեմ, ապացուցողական հենքով ֆիզիոթերապևտիկ համակարգեր բժշկական կլինիկաների, հիվանդանոցների և մասնավոր կենտրոնների համար:։

Ընկերությունը հիմնադրվել է 1979 թվականին, գլխամասային գրասենյակը գտնվում է Հանովերում, Մերիլենդ, ԱՄՆ։

BTE-ի արտադրանքն օգնում է ֆիզիոթերապևտներին և էրգոթերապևտներին վերարտադրել գրեթե ցանկացած ֆունկցիոնալ գործողություն՝ ապահովելով օբյեկտիվություն, կրկնելիություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուի կարիքներին:

BTE-ն առաջարկում է ապացուցողական հենքով վերականգնողական սարքավորումներ, որոնք մշակված են էրգոթերապևտների, ֆիզիոթերապևտների, սպորտային մարզիչների, մանուալ թերապևտների և ոլորտի այլ մասնագետների համար։

Իր հիմնադրման պահից` 2006 թվականից ի վեր Dawei Medical-ը զբաղվում է ՈՒՁՀ սարքերիէլեկտրասրտագրիչներիհիվանդի մոնիտորների և թվային ռենտգեն համակարգերի  նորարարական մշակմամբ և արտադրությամբ։ Ընկերությունը առաջարկում է բժշկական արտադրանքի ավելի քան 50 մոդել:

Dawei-ի հավատարմությունը նորարարություններին և շարունակական կատարելագործմանը խթանում է ընկերության հետազոտության և զարգացման ջանքերը, ինչը թույլ է տալիս Dawei-ին մշակել բժշկական սարքեր, որոնք բավարարում են առողջապահության մասնագետների և հիվանդների պահանջները: Ինժեներների և առողջապահության ոլորտի մասնագետների միջդիսցիպլինար թիմերը համագործակցում են հետազոտությունների իրականացման, նախատիպերի նախագծման և արտադրանքների փորձարկման համար՝ անվտանգություն, արդյունավետություն և նորմատիվ չափանիշներին համապատասխանություն ապահովելու նպատակով:

Dawei-ն հիմնել է 3 տեխնոլոգիական հետազոտության և զարգացման կենտրոն Շանհայում, Շենժենում և ԱՄՆ-ում և ստացել է ավելի քան 100 արտադրանքի տեխնոլոգիական արտոնագրեր և անկախ մտավոր սեփականության իրավունքներ: Ընկերության արտադրանքը ներկայացված է ավելի քան 160 երկրներում:

Hocoma-ն արդեն երկու տասնամյակ հանդիսանում է շարժողական ռեաբիլիտացիայի առաջադեմ տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարը:

Ընկերության սարքավորումներն օգտագործվում են աշխարհի ավելի քան 70 երկրների առաջատար վերականգնողական հիվանդանոցներում և կլինիկաներում՝ դրականորեն ազդելով միլիոնավոր մարդկանց կյանքի վրա: Հիմնադրված, նախագծված և արտադրված լինելով Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում՝ Hocoma-ն հանդիսանում է DIH (Deliver Inspiration and Health) ընտանիքի հպարտ անդամը, որը նպատակաուղղված է բժշկական տեխնոլոգիաների զարգացմանն ամբողջ աշխարհում:

Hocoma AG-ի բարձրորակ արտադրանքն օգտակար է ինչպես պացիենտների, այնպես էլ թերապևտների համար՝ առանձնանալով իր անվտանգությամբ և օգտագործման պարզությամբ: Hocoma-ի արտադրանքը համապատասխանում է բժշկության ոլորտի միջազգային նորմերի և օրենսդրության բոլոր պահանջներին:

Ընկերությունը ձգտում է հստակեցնել և բավարարել իր հաճախորդների պահանջները՝ սերտորեն համագործակցելով հետազոտական և վաճառքի ոլորտի գործընկերների հետ, և երաշխավորում է իր արտադրանքի անվտանգությունը ցանկացած պահի:

Ավելի քան 40 տարի Chinesport-ը նվիրված է առողջ կեցվածքի ձևավորմանը՝ հանուն առողջ շարժման: Ընկերությունը հիմնադրվել է 1976 թվականին, գլխամասային գրասենյակը գտնվում է Իտալիայի Ուդինե քաղաքում:

Այսօր Chinesport-ը համաշխարհային առաջատար է վերականգնողական սարքավորումների և օժանդակ սարքերի մշակման ու արտադրության ոլորտում: Ներքին հետազոտությունների և մշակումների (R&D) բաժինը ուղղորդում և համակարգում է նախագծային աշխատանքները՝ սերտ համագործակցելով բժիշկների, ֆիզիոթերապևտների, մասնագիտացված կենտրոնների և վերջնական օգտագործողների հետ՝ նպատակ ունենալով մշտապես նորացնել և կատարելագործել արտադրանքի հնարավորությունները:

Արտադրական գործընթացն ամբողջությամբ իրականացվում է Իտալիայում: Chinesport-ի արտադրանքի ընդհանուր կատալոգը ներառում է ավելի քան 1000 նորարարական և բարձրորակ ապրանքատեսակ: Ընկերությունն ունի գերազանց և երկարամյա գործարար հարաբերություններ աշխարհի գրեթե 80 երկրներում:

Beka RUS-ը ռուսական բժշկական սարքավորումների շուկայում երկար տարիների փորձ ունեցող ընկերություն է, որն ունի պրոֆեսիոնալ թիմ և նորարարական ուղղվածություն համալիր սպառման, վերականգնողական հիվանդությունների, առաջադեմ զարգացման, նոր բարձր տեխնոլոգիաների մշակման և նախագծերի աջակցության ոլորտում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում:

Boost Treadmills-ը մշակում է միկրոգրավիտացիոն վազքուղիներ, որոնք ընդլայնում են արտադրողականության, ֆազմաֆունկցիոնալության, հուսալիության և դիզայնի սահմանները: NASA-ի կողմից մշակված օդային ճնշման առաջատար տեխնոլոգիայի հիման վրա Boost Treadmills-ի արտադրանքն ապահովում է հարմարավետ և հեշտ ապաքինում:

Boost Treadmills ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին ԱՄՆ-ում: Ընկերությունը նպատակադրված է ապահովել անթերի փորձառություն իր հաճախորդների համար: Ընկերությունն իրապես հավատում է այս տեխնոլոգիային և, ի վերջո, ցանկանում է միկրոգրավիտացիան դարձնել ավելի օգտակար, հասանելի և մատչելի բոլորի համար՝ միաժամանակ ստեղծելով հիանալի ընդհանուր փորձառություն բոլոր օգտատերերի համար:

Ընկերության առաքելությունն է՝

  • մատուցել վազքի անգերազանցելի փորձառություն՝ իր միկրոգրավիտացիոն տեխնոլոգիայի միջոցով,

  • հնարավորություն ընձեռել անհատներին վերականգնել կամ պահպանել իրենց շարժունակությունը՝ ազատելով նրանց ձգողականության ֆիզիկական սահմանափակումներից,

  • կառուցել հարաբերություններ՝ հիմնված հաճախորդների նկատմամբ բացառիկ ուշադրության և անկոտրում մրցակցային ոգու վրա, 

  • շարունակաբար նորարարություններ կատարել և զարգացնել արտադրանքը՝ այն բոլորի համար հասանելի դարձնելու նպատակով:

THERA-Trainer-ը պրոֆեսիոնալ սարքավորումների և ռոբոտացված լուծումների միջոցով վերադարձնում է ակտիվությունն ու անկախությունը սահմանափակ շարժունակություն ունեցող բազմաթիվ մարդկանց կյանք: Ընկերության տեսլականը միշտ եղել է աշխարհին պարգևել «LIFE IN MOTION» (Կյանքը՝ շարժման մեջ):

THERA-Trainer-ի նպատակն է պահպանել մարդկանց շարժունակությունը և օգնել նրանց նորից սկսել շարժվել:

Ավելի քան 35 տարի THERA-Trainer-ը կենտրոնացած է պրոֆեսիոնալ թերապևտիկ սարքերի և ծրագրային լուծումների մշակման, արտադրության և իրացման վրա՝ նախատեսված նյարդաբանական և գերիատրիկ ռեաբիլիտացիայի բոլոր փուլերի համար: THERA-Trainer-ի արտադրանքը հասանելի է ամբողջ աշխարհում՝ ինչպես կլինիկաների, այնպես էլ տնային օգտագործման համար:

THERA-Trainer-ը գերմանական ընկերություն է, որն ավելի քան 100,000 տեղադրված սարքավորումներով հանդիսանում է ոլորտի առաջատար «թաքնված չեմպիոնն» աշխարհում:

CareRay Digital Medical Technology Co., Ltd.-ն, որը հիմնադրվել է 2007 թվականին, թվային ռենտգենյան հիմնական բաղադրիչների և համալիր լուծումների աշխարհում առաջատար տեխնոլոգիական մատակարար է: Գլխամասային գրասենյակը Չինաստանի Սուչժոու քաղաքում է։ CareRay-ը մասնագիտացած է թվային ռենտգենյան հարթ պանելային դետեկտորների հետազոտման և մշակման (R&D), արտադրության, վաճառքի ու սպասարկման մեջ, ինչպես նաև տրամադրում է ապրանքներ, որոնք լայնորեն կիրառվում են ընդհանուր բժշկական ռադիոգրաֆիայից մինչև այնպիսի տարբեր ոլորտներ, ինչպիսիք են մամոգրաֆիան, դինամիկ ֆլյուորոսկոպիան, ճառագայթային թերապիան, ատամնաբուժությունը, արդյունաբերական ոլորտը, անվտանգության զննումը, անասնաբուժությունը և այլն:

Ունենալով բիզնես ներկայություն աշխարհի ավելի քան 30 երկրներում և տարածաշրջաններում՝ ընկերությունն ապահովում է սպասարկման աջակցության գլոբալ ցանց՝ արագ արձագանքող և տեղայնացված մասնագետներով:

Ընկերության հանձնառությունն է ապահովել ցածր ազդեցությամբ խնամք (low impact care), որը վերաբերում է պացիենտներին, օպերատորներին և ամբողջ աշխարհին: Ընկերությունը շարունակում է հավատարիմ մնալ իր հիմնարար արժեքներին՝ նորարարությանը, արդյունավետությանը և ինժեներական գերազանցությանը՝ օգտագործելով իր առաջադեմ տեխնոլոգիաները և ապրանքների հետազոտման և մշակման գերազանց առավելությունները՝ ախտորոշիչ պատկերավորման գլոբալ արդյունաբերությունը դեպի թվայնացում, ինտեգրացիա և ինտելեկտուալացում մղելու համար:

ELMI-ն լաբորատոր որակյալ սարքավորումների արտադրող է, որը հիմնադրվել է 1990 թվականին: Ընկերությունը մասնագիտացած է տարատեսակ ցենտրիֆուգների, օրբիտալ և ճոճվող շեյքերների, ինչպես նաև խառնիչ տարբեր սարքերի, ինկուբացիոն և ջրի թորման համակարգերի արտադրության մեջ: Մատչելի գնագոյացումը, լայն ընտրանին և բարձր որակը ELMI-ն դարձնում են շուկայում լավագույն արժեք ներկայացնող նոր բրենդ: Լինի դա բժշկական, կլինիկական, թե հետազոտական ոլորտ՝ նրանք ունեն հենց ձեզ անհրաժեշտ սարքավորումները:

ELMI-ում նվիրված են տեխնոլոգիաների կիրառմանը՝ իրական աշխարհի խնդիրները լուծելու և մարդկանց կյանքը բարելավելու համար: Փորձառու ինժեներների և գիտնականների թիմը նվիրված է նորարարական լուծումների ստեղծմանը, որոնք բավարարում են հաճախորդների կարիքները և գերազանցում նրանց սպասելիքները:

Ավելի քան 30 տարի շարունակ նրանց ոլորտային առաջատարությունը պայմանավորված է բնագավառում ունեցած հարուստ փորձով, տեխնոլոգիական հմտություններով և հաճախորդամետ մոտեցմամբ: Տարիների ընթացքում ELMI-ն արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ արտահանման և նորարարության ոլորտում իր բացառիկ ձեռքբերումների համար:

IDS Lasers-ը լազերային առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատար է, որն ապահովում է բարձրորակ և նորարարական լուծումներ բժշկական, էսթետիկ, ատամնաբուժական, վիրաբուժական, կոսմետիկ և անասնաբուժական կիրառությունների համար: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Հարավային Կորեայում, իսկ արտադրական բազան՝ Դալասում։ Ընկերությունը հպարտությամբ է ներկայացնում իր ինժեներական ճշգրտությամբ մշակված լազերային սարքերը, որոնք նոր հնարավորություններ են ընձեռում մասնագետներին ամբողջ աշխարհում:

Ինտեգրելով մշակումը, արտադրությունը, ինժեներական նախագծումը և որակի վերահսկողությունը՝ IDS Lasers-ն ապահովում է գերազանցություն արտադրության յուրաքանչյուր փուլում: Նորարարության, կրթության և հասանելիության նկատմամբ ընկերության հանձնառությունը մղում է նրան մշակելու գերժամանակակից տեխնոլոգիաներ՝ հարմարեցված հաճախորդների յուրահատուկ կարիքներին: Այսօր IDS Lasers-ն իր արտադրանքն արտահանում է ավելի քան 45 երկիր՝ շարունակաբար ընդլայնելով իր ներկայությունն ու ազդեցությունը:

WEVOSYS-ը գերմանական ընկերություն է, որն առաջարկում է կլինիկական համակարգեր՝ հանդիսանալով միջազգային ստանդարտ խոսքի և ձայնի գնահատման, փաստաթղթավորման և կենսաբանական հետադարձ կապի ոլորտում: WEVOSYS-ը ներկայացված է միջազգային դիստրիբյուտորների կողմից ամբողջ աշխարհում և առաջարկում է բարձր մակարդակի ապրանքներ և հաճախորդների սպասարկման ծառայություններ: Գլխավոր կլինիկական արտադրանքը lingWAVES-ն է:

Ավելի քան 25 տարի WEVOSYS-ը հանդիսանում է ձայնի և խոսքի մշակման, փաստաթղթավորման և ախտորոշման ժամանակակից ու նորարարական համակարգերի միջազգայնորեն ճանաչված և առաջատար մատակարար: Այս համակարգերի հաջողությունը հիմնված է ոչ միայն դրանց բարձր որակի, ժամանակակից դիզայնի և հաճախորդամետ մոտեցման, այլև շարունակական զարգացման վրա՝ հիմնված վերջին գիտական բացահայտումների վրա, որոնք ձեռք են բերվել կլինիկաների և համալսարանների հետ համագործակցության, ինչպես նաև ընկերության սեփական հետազոտական լաբորատորիայում կատարված աշխատանքների արդյունքում:

Kinetec անունը ամբողջ աշխարհում հոմանիշ է հոդերի շարունակական պասիվ շարժման (CPM) սարքավորումներին՝ խորհրդանշելով բարձր որակ, հուսալիություն, դիմացկունություն և սպառողների գոհունակություն։

Լինելով «Medfac» խմբի մաս, որն ունի ներկայացուցչություններ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում, Kinetec-ն առաջարկում է պրոֆեսիոնալ վերականգնողական արտադրանքի ընդլայնվող տեսականի։ Խմբի բոլոր ընկերությունները հետևում են S.E.T. (service, environment, technology — սպասարկում, շրջակա միջավայր և տեխնոլոգիա) սկզբունքներին։

Հիմնադրվելով 1975 թվականին՝ Kinetec-ն այսօր համաշխարհային ճանաչում ունի իր որակի, նորարարության և սպասարկման շնորհիվ։ Ընկերության հիմնական գործարանը գտնվում է Ֆրանսիայում, որտեղ արտադրվում են Kinetec ապրանքանիշի հիմնական մոդելները։ Սկսած շուկայի առաջատար CPM սարքերից մինչև օրթոպեդիկ ձգման սարքավորումների ամբողջական տեսականին և նորարարական Kinetec Kinevia շարքը՝ այս գործարանն աշխատում է ամենաբարձր չափանիշներով։