info@siun.am, (+374) 96 40-16-16

Հետազոտություն՝ Hilterapia®-ի ազդեցությունը մաշկի ջերմաստիճանի և նյարդերի ֆունկցիայի վրա

02/07/2025

Հետազոտություն՝ Hilterapia®-ի ազդեցությունը մաշկի ջերմաստիճանի և նյարդերի ֆունկցիայի վրա

Հետազոտություն՝ Hilterapia®-ի ազդեցությունը մաշկի ջերմաստիճանի և նյարդերի ֆունկցիայի վրա

Վերջերս (2024թ․) Alayat et al.-ի կողմից իրականացված հետազոտությունը առաջինն է, որը ուսումնասիրել է Hilterapia®-ի՝ իմպուլսային Nd:YAG լազերի (1064 նմ) ազդեցությունը մաշկի ջերմաստիճանի և նյարդային ֆունկցիայի վրա առողջ մարդկանց մոտ։ Հետազոտությանը մասնակցել են 30 կին, այն ուղղված է եղել Hilterapia®-ի ազդեցությանը միջին նյարդի վրա՝ նպատակ ունենալով գնահատել դրա պոտենցիալը նյարդային խանգարումների բուժման հարցում։

Hilterapia®-ի հիմնական առավելություններն են՝

• Մաշկի ջերմաստիճանի բարձրացում

Hilterapia®-ի 15 րոպե տևողությամբ սեանսից հետո մաշկի տեղային ջերմաստիճանը զգալիորեն բարձրացել է (միջինում 2.4 °C-ով), ինչը մատնանշում է բուժման ջերմային ազդեցությունը։ Ջերմաստիճանի բարձրացումը մնացել է անվտանգ սահմաններում՝ նպաստելով արյան հոսքի և թթվածնի մատակարարման բարելավմանը, ինչպես նաև հյուսվածքների վերականգնմանը։

• Նյարդային հաղորդականության արագության (Nerve Conduction Velocity (NCV)) բարելավում

Լազերային բուժումից հետո շարժական և զգայական նյարդային հաղորդականության արագությունը զգալիորեն աճել է. շարժական NCV-ն՝ 5 մ/վ, իսկ զգայական NCV-ն՝ 4 մ/վ։ Այս բարելավումները վկայում են այն մասին, որ Hilterapia®-ն կարող է խթանել նյարդային ազդանշանների փոխանցման արդյունավետությունը։

Դիստալ շարժական լատենտության (Distal Motor Latency (DML)) նվազում

Նյարդային ազդանշանների փոխանցման ժամանակը կրճատվել է, ինչը մատնանշում է նյարդային արձագանքման և ֆունկցիայի բարելավմանը։

Կլինիկական հետևանքներ

Այս արդյունքները ընդգծում են Hilterapia®-ի պոտենցիալը որպես բուժման տարբերակ այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին է կարպալ թունելի համախտանիշը, որի համար նյարդային ֆունկցիայի բարելավումը կենսական նշանակություն ունի։ Անվտանգ կերպով մաշկի ջերմաստիճանի բարձրացման և նյարդային հաղորդունակության բարելավման շնորհիվ այս թերապիան կարող է նպաստել նյարդերի վերականգնմանը։