Black Forest Medical Group-ը՝ IMRIS ընկերության հետ համատեղ ներկայացնում են գանգի անշարժացման նորարարական համակարգ՝ նախատեսված ներվիրահատական ՄՌՇ-ի (Intraoperative MRI (iMRI)) համար, որը իրականացվում է նյարդավիրաբուժական միջամտությունների ընթացքում
12/08/2025
Black Forest Medical Group-ը՝ IMRIS ընկերության հետ համատեղ ներկայացնում են գանգի անշարժացման նորարարական համակարգ՝ նախատեսված ներվիրահատական ՄՌՇ-ի (Intraoperative MRI (iMRI)) համար, որը իրականացվում է նյարդավիրաբուժական միջամտությունների ընթացքում։
Չասկա, Մինեսոտա, ԱՄՆ և Ֆրայբուրգ, Գերմանիա – IMRIS, Deerfield Imaging-ը և Black Forest Medical Group-ը հպարտությամբ հայտարարում են, որ շուկա է մուտք գործել գանգի անշարժացման նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս ներվիրահատական ՄՌՇ իրականացնել նյարդավիրաբուժական միջամտությունների ընթացքում։ Երկու ընկերություններն էլ համատեղել են իրենց փորձառությունն այս համագործակցությունում՝ ստեղծելով առաջատար համակարգ, որն աննախադեպ առավելություններ է ապահովում նյարդավիրաբույժների և նրանց թիմերի համար։
DORO LUCENT® iMRI Set IMRIS-ը նշանակալի նվաճում է ներվիրահատական ՄՌՇ-ի ոլորտում՝ մեթոդ, որն օրեցօր ավելի կարևոր է դառնում ժամանակակից նյարդավիրաբուժական վիրահատարաններում։ IMRIS-ը տրամադրում է աշխարհում միակ iMRI համակարգը, որը հնարավորություն է տալիս մագնիսը մոտեցնել անմիջապես հիվանդին՝ նվազեցնելով վիրահատական միջավայրի վրա ազդեցությունը և բարձրացնելով հիվանդի անվտանգության մակարդակը։ iMRI-ի միջոցով վիրահատության ընթացքում հնարավոր է իրական ժամանակում ստանալ պատկերներ՝ անհապաղ բժշկական միջամտության համար արագ և ճշգրիտ տեղեկատվություն ապահովելու նպատակով, մինչ հիվանդը դեռ գտնվում է վիրահատարանում։
DORO LUCENT® iMRI Set IMRIS համակարգը համատեղելի է առաջատար ընկերությունների բոլոր պատկերային ուղեցուցմամբ վիրաբուժական համակարգերի հետ՝ ապահովելով ճկունություն և ֆունկցիոնալ համատեղելիություն։ Բացի այդ, համակարգի թեթև, կոմպակտ և հարմարավետ դիզայնը հեշտացնում է դրա կիրառումը վիրահատությունների ընթացքում և ապահովում հիվանդի գերազանց դիրքավորում։ DORO LUCENT® iMRI Coil Connector IMRIS ինտերֆեյսը հնարավոր է շարունակաբար կարգավորել՝ ապահովելով ճշգրիտ դիքավորում։ Համակարգի օպտիմալացված պտուտակները աապհովում են արագ և արդյունավետ աշխատանք, իսկ DORO® -ի էքսկլյուզիվ Quick-Rail համակարգը հեշտացնում է վիրաբուժական պարագաների հարմարեցումը գանգի սեղմանին։
Black Forest Medical Group-ի գործադիր տնօրեն Մաթիաս Շուլեն ընդգծեց իր հպարտությունը IMRIS-ի հետ համագործակցության և համատեղ մշակման կապակցությամբ՝ նշելով․
«Մեր համագործակցությունը զգալիորեն ընդլայնել է ներվիրահատական ՄՌՇ-ի համար նախատեսված գանգի անշարժացման համակարգերի առաջարկը՝ ամրապնդելով մեր դիրքը որպես գանգի ներվիրահատական անշարժացման լուծումների առաջատար մշակող և արտադրող»։
IMRIS-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Բանտայնն էլ նշեց․
«Ուրախ ենք հայտարարել այս նոր համակարգի շուկա մուտք գործելու մասին Black Forest Medical Group-ի հետ համագործակցության շրջանակում։ Մեր համատեղ աշխատանքը ստեղծել է լուծում, որը բացառիկ առավելություններ է առաջարկում թե՛ նյարդավիրաբույժներին, թե՛ հիվանդներին»։