Առաջին հիվանդի բուժումը օգտագործելով RT Elements-ի ծրագրային ապահովման վերջին թարմացումը
08/07/2025
Առաջին հիվանդի բուժումը օգտագործելով RT Elements-ի ծրագրային ապահովման վերջին թարմացումը։
Բելգիայի Universitair Ziekenhuis Brussel (UZ Brussel) համալսարանական հիվանդանոցը հաջողությամբ իրականացրել է ողնաշարային խնդիրներով իր առաջին հիվանդի բուժումը՝ օգտագործելով RT Elements-ի ծրագրային ապահովման վերջին թարմացումը։
Այս կարևոր իրադարձությունը նշանավորում է նոր թարմացման թողարկումը, որը ներառում է հետևյալ հնարավորությունները.
-
Նոր Elements AI Tumor Segmentation՝ գլխուղեղաի ուռուցքների արագ և արդյունավետ սահմանագծման համար
-
TheraPanacea-ի վրա հիմանված AI արտագլխուղեղային սեգմենտացիայի ինտեգրում, որը մշակված է բժիշկներին օգնելու համար ռիսկի գոտու օրգանների (OAR) սահմանման գործընթացում
-
Elements Fibertracking՝ ներառյալ նոր հավանականային հետևման մեթոդ, որը ապահովում է առավել բարձր զգայունություն՝ պլանավորման ճշգրտությունը օպտիմալացնելու համար
-
Բարելավված զուգահեռացում՝ օգտագործողի աշխատանքի օպտիմալացման համար
Ռադիոթերապիայի բաժնի փոխտնօրեն Թիերի Գևաերտը ասում է.
«Մենք ոգևորված ենք RT Elements-ի վերջին թարմացմամբ, քանի որ այն զգալիորեն բարելավում է մեր բուժման պլանավորումը՝ շնորհիվ լիովին ինտեգրված AI-հիմնված սեգմենտացիայի գործիքների, բարելավված ճկունության ու արագության մեր կլինիկական աշխատանքային հոսքում»:
Ռադիոթերապիայի բաժնի վարիչ և գլխավոր տնօրեն Մարկ Դե Ռիդերը հավելում է.
«Այս AI-հիմնված ծրագիրը բարձրացնում է ինչպես ռիսկի ենթակա օրգանների սահմանագծման, այնպես էլ ուռուցքի սեգմենտացիայի արդյունավետությունն ու ճշգրտությունը»: