Brainlab ընկերության նորագույն Elements Fibertracking* տարբերակը արդեն ստացել է FDA-ի հաստատումը
05/02/2026
Brainlab ընկերության նորագույն Elements Fibertracking* տարբերակը արդեն ստացել է FDA-ի հաստատումը։ ????
Elements Fibertracking-ը հեղափոխական ծրագրային լուծում է, որը հնարավորություն է տալիս բժիշկներին ստանալ նյարդաբանական խորացված պատկերացում՝ շնորհիվ յուրաքանչյուր ոքսելում բազմակի մանրաթելային ուղղությունների ճանաչման։ Այս մանրաթելային ուղղությունները առկա են մանրաթելային փաթեթների խաչվող, հպվող և ծալվող հատվածներում։ Ծրագիրը նաև արդյունավետորեն քարտեզագրում է այն մանրաթելերը, որոնք կարող են առկա լինել գլխուղեղային ռեզեկցիայի ընթացքում հանդիպող այտույցային հատվածներում՝ ապահովելով մանրամասն մանրաթելային հետագծում ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության համար։
Կարևոր առանձնահատկություններից են․
???? Հավանականային սահմանափակված սֆերիկ դեկոնվոլյուցիայի (constrained spherical deconvolution (CSD)) վրա հիմնված տրակտոգրաֆիա՝ դետերմինիստականից դեպի հավանականային տրակտոգրաֆիա անցում կատարելու հնարավորությամբ, ինչն օգնում է տեսնել թե ինչն է կարևոր ձեր կոնկրետ դեպքի կարիքի համար։
???? Տրակտոգրաֆիայի շաբլոնների ընտրություն, որոնք կարևոր հետաքրքրության գոտիներում սպիտակ նյութի ուղիների արդյունավետ, ստանդարտացված և վերարտադրելի հետագծման հնարավորություն են տալիս ։
???? MRI-ի և DWI-ի տվյալների համակցված ինտեգրում, որը անհատականացված բուժման պլանավորման և անխափան նախապատրաստական աշխատանքային հոսքի հնարավորություն է տալիս ։
???? Սա ներառում է օգնություն ինչպես ուռուցքների և վնասվածքների վիրահատությունների համար, որոնց ընթացքում անհրաժեշտ է խուսափել կարևոր կառուցվածքները վնասելուց, այնպես էլ ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության համար, որտեղ տրակտոգրաֆիան կարևոր դեր է խաղում ուղեղի խոր ստիմուլյացիայի (Deep Brain Stimulation (DBS)) հետագծի պլանավորման, sEEG տեղադրման և էպիլեպսիայի բուժման ռազմավարությունների մշակման մեջ։