info@siun.am, (+374) 96 40-16-16

Ներակնային ոսպնյակի ինտրասկլերալ ֆիքսացիայի ճշգրտության նոր սահմանումը – Yamane երկասեղային կայունացուցիչ

24/09/2025

Ներակնային ոսպնյակի ինտրասկլերալ ֆիքսացիայի ճշգրտության նոր սահմանումը – Yamane երկասեղային կայունացուցիչ

Ներակնային ոսպնյակի ինտրասկլերալ ֆիքսացիայի ճշգրտության նոր սահմանումը – Yamane երկասեղային կայունացուցիչ

Ներակնային ոսպնյակի ինտրասկլերալ ֆիքսացիայի ժամանակ կայուն և վերարտադրելի արդյունքներին հասնելը կարող է դժվար լինել։ Սկլերային թունելների փոփոխական դիրքերը և անկյունները կարող են վտանգել վիրահատության ճշգրտությունը և ոսպնյակի կայունությունը։ Լուծո՞ւմը։ Փոխել մոտեցումը և գործիքակազմը։

Yamane երկասեղային կայունացուցիչը նախագծվել և մշակվել է պրոֆեսոր Շին Յամանեի կողմից Geuder-ի հետ համագործակցությամբ` ճշգրտություն և վերարտադրելիություն ապահովելու նպատակով։

Այս հեղափոխական գործիքը վերացնում է անհամապատասխանությունները և մեծացնում վերահսկողությունը ներակնակին ոսպնյակի ինտրասկլերալ ֆիքսացիայի ժամանակ։

Ինչո՞վ է այն առանձնանում․

  • Սկլերոտոմիայի կանխատեսելի տեղադրում․ ինտեգրված կողմնորոշիչ կետերը (2 մմ հեռավորությամբ լիմբուսից և 180°` միմյանցից) վերացնում են առանցքի նշանների, կալիպերների կամ ներկի անհրաժեշտությունը՝ բարձրացնելով արդյունավետությունը։

  • Ասեղի շարժման վերահսկվող հետագիծ․ հատուկ մշակված ակոսավոր թիթեղները ուղղորդում են ասեղները՝ ճշգրիտ 20° անկյուն լիմբուսի և 10° անկյուն ցանցաթաղանթի նկատմամբ՝ ապահովելով ստանդարտացված սկլերային թունելներ և նվազեցնելով բեռնվածքը ներակնային ոսպնյակի եզրերի նկատմամբ ։

  • Անկրկնելի կայունություն․ օղակաձև դիզայնը ֆիքսող ատամիկներով ապահով կերպով ֆիքսում են աչքը՝ կանխելով դրա պտույտը և անցանկալի շարժումները ասեղների ներմուծման ընթացքում։

  • Օպտիմալացված 3-տարրանի ներակնային ոսպնյակների համար․ հատուկ նախագծված է PVDF նյութից պատրաստված C-օղակաձև եզրերի համար, ապահովում է եզրակապի գերազանց ձևավորում և վերացնում է շաղկապենու էրոզիայի վտանգը։

Ճշգրտության վրա հիմնված նորարարություն, ստեղծված ակնաբուժական կատարելության համար։

Բարելավե՛ք ձեր վիրաբուժական արդյունքները Yamane երկասեղային կայունացուցիչի օգնությամբ ։
Բացահայտեք ինտրասկլերալ IOL ֆիքսացիայի նոր մակարդակը։