Ծանոթացե՛ք Amon Forceps Needle (27G) գործիքին: Այժմ այն հասանելի է ամբողջ Եվրոպայում։
25/09/2025
Ծանոթացե՛ք Amon Forceps Needle (27G) գործիքին: Այժմ այն հասանելի է ամբողջ Եվրոպայում։
Մշակվել է պրոֆեսոր Միխայել Ամոնի (Ավստրիա) հետ համագործակցությամբ։ Այս միանգամյա օգտագործման գործիքը պաշտոնապես ստացել է CE սերտիֆիկացում և հեղափոխում է ներակնային ոսպնյակի (IOL) ֆիքսացիայի տեխնիկան ողջ Եվրոպայում։
Այս երկուսը մեկում նորարարությունը՝
• Միավորում է ասեղի և պինցետի ֆունկցիաները
• Բարձրացնում է հսկողությունն ու ճշգրտությունը վիրահատարանում
• Կրճատում է վիրահատության տևողությունն ու բարդությունները
Հատկապես հարմար է առաջային հատվածի վիրաբույժների համար, ովքեր կիրառում են ներակնային մեթոդը, ինչպին է Yamane-ն։
Կիրառման լայն հնարավորություններն են՝
• Տարբեր տեսակի ներակնային ոսպնյալների սկլերային ֆիքսացիա
• Ներակնային ոսպնյակների ֆիքսացիա ծիածանաթաղանթի մեջ
• Կապսուլային լարվածության օղակների ֆիքսացիա
• Կապսուլային սեգմենտների ֆիքսացիա
• Gore-Tex և Prolene կարեր
Amon Forceps Needle պինցետ/ասեղի առանձնահատկությունները՝
-
Թեք, ասեղի ձևի ծայր գերազանց ներթափանցման հատկություններով՝ սկլերային տոնելների և սկլերոտոմիաների համար
-
Միկրոպինցետը հեշտացնում է ներակնային ոսպնյակների հապտիկների և կարանյութերի կառավարումը
-
Բռնելու հուսալի կարողությունը կանխում է ներակնային ոսպնյակի հապտիկների կամ կարանյութերի անկանխատեսելի առանձնացումը
Երկուսը մեկում կառուցվածքը բարձրացնում է գործիքի արդյունավետությունը՝ հնարավորություն տալով կատարել մանևրներ մեկ քայլով։ Դա ժամանակ է խնայում վիրահատարանում և նվազեցնում բարդությունների ռիսկը։
Սա պարզապես գործիք չէ, սա զգալի առաջընթաց է վիրաբուժական հսկողության, անվտանգության և ստանդարտացման ոլորտում։