Նորույթ Haag-Streit-ում՝ METIS 900 վիրաբուժական մանրադիտակ
02/09/2025
Նորույթ Haag-Streit-ում՝ METIS 900 վիրաբուժական մանրադիտակ
Այստեղ ժամանակակից տեխնոլոգիաները հանդիպում են ստուգված որակին։
Գերազանց օպտիկա․
METIS-ը բերում է Haag-Streit-ի պատկերների լեգենդար որակը վիրահատարան։ Սարքի պարզ կարմիր ռեֆլեքսը, բարձր կոնտրաստը և ֆոկուսի տպավորիչ խորությունը ապահովում են ճշգրիտ աշխատանք վիրահատության յուրաքանչյուր փուլում։
Էրգոնոմիկ դիզայն․
Մանրադիտակը հարմարեցվում է ձեզ՝ այլ ոչ հակառակը։ 200° անկյան տեսադաշտ ունեցող օկուլյարները հնարավորություն են տալիս աշխատել հարմարավետ դիրքում՝ նվազեցնելով մեջքի և պարանոցի լարվածությունը նույնիսկ երկարատև վիրահատությունների ժամանակ։
Արդյունավետ կառավարում․
Բոլոր մոտորիզացված ֆունկցիաները, որոնք են՝ թեքում, խոշորացում, ֆոկուսավորում, ինտուիտիվ կերպով հեշտ և արագ կառավարվում են ձեռքի կամ ոտքի փոխանջատիչներով։