info@siun.am, (+374) 96 40-16-16

Համագործակցելով B. Braun Group-ի հետ ՝ Christoph Miethke GmbH & Co. KG ընկերությունը հպարտությամբ ներկայացնում է իր նորարարությունը, որը նախատեսված է հիդրոցեֆալիայով հիվանդների համար

19/06/2025

Համագործակցելով B. Braun Group-ի հետ ՝ Christoph Miethke GmbH & Co. KG ընկերությունը հպարտությամբ ներկայացնում է իր նորարարությունը, որը նախատեսված է հիդրոցեֆալիայով հիվանդների համար

Համագործակցելով B. Braun Group-ի հետ ՝ Christoph Miethke GmbH & Co. KG ընկերությունը հպարտությամբ ներկայացնում է իր նորարարությունը, որը նախատեսված է հիդրոցեֆալիայով հիվանդների համար։ M.scio®-ն հեռաչափ ներգանգային ճնշման մոնիթորինգի սարք է՝ մշակված  երկարաժամկետ իմպլանտացիայի համար։ 44 Հց բարձր հաճախականության դիսկրետիզացիայի շնորհիվ M.scio®-ն տրամադրում  է ճնշման տվյալների մանրամասն կորեր և կլինիկապես կարևոր ներգանգային ճնշման մորֆոլոգիա՝ դարձնելով այն անփոխարինելի ինչպես սուր, այնպես էլ երկարաժամկետ բուժման համար։

M.scio® սարքն հիմնականում օգտագործվում է շունտի հետ համատեղ՝ բարդ հիդրոցեֆալիայով հիվանդների համար։ Այն առանցքային դեր է խաղում շունտի հետ կապված բարդությունների, ուղեղ-ողնուղեղային հեղուկի խանգարումների և ներգանգային ճնշման կառավարման հարցում։

Ի տարբերություն ավանդական մեթոդների՝ M.scio®-ն հնարավորություն է տալիս իրականացնել ներգանգային ճնշման ճշգրիտ, ոչ ինվազիվ մոնիթորինգ իրական ժամանակում՝ առանց զրոյացման կամ բարդ կարգավորումների անհրաժեշտության։ Այն ապահովում է հուսալի ցուցանիշներ՝ չնչին շեղմամբ (ոչ ավել քան 2 մմ սնդիկի սյուն) չորս տարվա ընթացքում՝ բժշկներին տրամադրելով կայուն և ճշգրիտ տվյալներ։

Առկա են M.scio®-ի չորս տեսակներ՝ գմբեթաձև կամ հարթ պատյաններով ։ Հարթ տարբերակները խորհուրդ են տրվում այն հիվանդներին, որոնք ունեն տեղադրման տարածքի սահմանափակում, օրինակ՝ երեխաների համար։ Գմբեթաձև տարբերակներն իրենցից ներկայացնում են ավանդական ռեզերվուարներ։ Այս ռեզերվուարները ոչ միայն ներգանգային ճնշման մոնիթորինգի համար են, այլև հեշտացնում են բուժական միջամտությունները, ինչպիսիք են ուղեղ-ողնուղեղոյին հեղուկի հեռացումը, ախտորոշման համար նմուշառումը և հեղուկների ներարկումը։ Այս բազմակողմանիությունը բարձրացնում է սարքի արդյունավետությունն ու օգտագործման հարմարավետությունը։

Հիվանդների 70 %-ը հայտնել են կլինիկական բարելավման մասին իմպլանտացիայից հետո, իսկ հետագա հետազոտությունները ցույց են տվել ախտանիշների 75% բարելավում երկու տարում։