Ձեռքի ֆունդուս տեսախցիկով իրականացվող աչքի ցանցաթաղանթի պատկերում
04/09/2025
Ձեռքի ֆունդուս տեսախցիկով իրականացվող աչքի ցանցաթաղանթի պատկերումը մեծ հնարավորություններ է տալիս տեսողական նյարդի սկավառակի այտուցի հետազոտման համար՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում։
Ձեռքի ֆունդուս տեսախցիկի շարժականությունը, արագությունն ու հասանելիությունը հեղափոխում են նյարդաբանական գնահատման աշխատանքային հոսքերը և հնարավորություն են տալիս կայացնել ավելի արագ կլինիկական որոշումներ։
Ստացեք ամբողջական պատկեր՝ արդյունավետության բարձր ցուցանիշով
• Բբի լայնացման անհրաժեշտություն չկա, ինչը խնայում է ժամանակը և թույլ է տալիս հետևել բբի ռեակցիային
• Չկա լույսի շարունակական ազդեցություն աչքի վրա,
• Հնարավորություն է տալիս հետազոտել նաև անկողնային հիվանդներին, ովքեր ի վիճակի չեն նստել
• Լուսանկարները կարող են հուսալիորեն արվել նաև ոչ բժշկի կողմից
• Նյարդաբանական շտապ օգնության հիվանդների համար ձեռքի ֆունդուս տեսախցիկի արդյունավետության ցուցանիշը կազմում է 93%, մինչդեռ ուղիղ օֆթալմոսկոպիայի դեպքում՝ 58%
• Ակնահատակի մանրակրկիտ հետազոտման ճշգրտության աճը նպաստում է ավելի ճիշտ կլինիկական որոշումներին և հիվանդի ավելի արդյունավետ բուժմանը
Aurora IQ-ն դարձնում է շտապ օգնության բաժանմունքում իրականացվող ակնաբուժական հետազոտությունները բազմաֆունկցիոնալ՝ շնորհիվ առաջային և հետին խցիկների մոդուլների առկայությանը մեկ սարքում։
Արդյունավետ դոկումենտացիա՝ պատկերներով
• Ակնահատակի պատկերը կարելի է պահպանել էլեկտրոնային բժշկական ֆայլերում
• Թույլ է տալիս ակնաբուժական խորհրդատվություն անցկացնել
• Հնարավորություն է տալիս հետևելու բուժման ընթացքին
• Ակնահատակի պատկերի մանրամասն դիտարկում համակարգչի էկրանին
Բարելավեք նյարդաբանությունում ցանցաթաղանթի կարևոր հետազոտությունները Optomed-ի ձեռքի ֆունդուս տեսախցիկի կիրառման միջոցով։