Նոր սերնդի ARC. համակարգային մոտեցում էլեկտրովիրաբուժությանը
03/03/2021
Նոր սերնդի ARC. համակարգային մոտեցում էլեկտրովիրաբուժությանը
BOWA MEDICAL-ի նոր սերնդի՝ ARC համակարգն առաջարկում է յուրահատուկ գործիքներ: Բարձր որակի գործիքների բազմաթիվ գործառույթներ արդեն իսկ ներառված են վիրահատարաններում օգտագործելու համար:
Օգտագործողին հարմար առանձնահատկությունները, ինչպիսիք են՝ երկխոսությամբ կառավարվող եւ հարմարվողական մոնիտորը, հեշտացնում են աշխատանքը մի քանի անգամ:
Նոր սերնդի ARC ՝ ինտուիտիվ, հարմարվողական, նորարարական
- Հարմարվողական մոնիտորը կանխում է սխալ կարագավորումների հավանակնությունը եւ թույլ է տալիս ամբողջովին կենտրոնանալ միայն վիրահատության վրա՝ օպտիմալ տեսանելիության եւ պացիենտի խիստ անվտանգության համար:
- ARC կառավարման ինտերակտիվ «կախարդական փայտիկով» անհնար է սխալվել պարամետրերի հարցում:
- ARC եւ ERGOac. առավելագույն հուսալիություն եւ բացառիկ աշխատանքային հարմարավետություն՝ իդեալական բոլոր տեսակի վիրահատությունների համար:
Բարձր հաճախականության ARC նոր գեներատորների հիմնական առանձնահատկությունները.
- Դիսեկցիայի ռեժիմ - մակարդման ընդարձակման ռեժիմներ:
- ARC CONTROL եւ CCS. նոր պրոցեսորային տեխնոլոգիան ուղղված է ապագային եւ հնարավորություն է տալիս արագ վերահսկել ARC CONTROL եւ CCS (CUTControlSystem) կառավարման միջոցներով:
ARC եւ ERGOact. կատարյալ համադրություն
ERGOact-ի՝ ձեռքով կառավարվող առաջին երկբեւեռ կոագուլացիոն սարքի միջոցով, Դուք առաջին անգամ կաշխատեք առանց ոտնակի: Լապարոսկոպիկ ընթացակարգերի Ձեր պահանջները բավարարելու իդեալական համակարգ: Լապարոսկոպիկ վիրաբուժության մեջ հսկայական ծախսերի խնայողություն կատարելու եւ բազմակի օգտագործման համար հիանալի մեթոդ:
Նոր սերնդի ARC անվտանգ գործընթացներ վիրահատարանում
ARC՝ ընդհանուր վիրաբուժության համար
- Միաբեւեռ եւ երկբեւեռ հավելվածներ
- Երկբեւեռ մկրատներ եւ ունելիներ (պինցետներ)
- Մոնոպոլային կեռիկներ
- Չեզոք էլեկտրոդներ
- Ծխի արտանետման համակարգ
- Լապարոսկոպիկ պրոցեդուրաների համար բազմակի օգտագործման ERGOact՝ ձեռքով ակտիվացման հնարավուրթյամբ
ARC՝ գինեկոլոգիական պրոցեդուրաների համար
- Միաբեւեռ եւ երկբեւեռ գործիքներ
- Հիստերէկտոմիա եւ միոմեկտոմիա
- Էնդոմետրիոզով հիվանդների եւ լիմֆոդեկտոմիա պահանջող հիվանդների մասնահատման համար ուլտրաձայնային սկալպել
- Երկբեւեռ մկրատ
- Բազմակի օգտագործման ERGOact՝ ձեռքով ակտիվացման հնարավորությամբ` լապարոսկոպիկ պրոցեդուրաների համար
Տեխնիկական մանրամասներ
CE ըստ 2017/745 EU (MDR) - CE 0123
Առավելագույն մոնոպոլար հզորություն - 300 Վտ (200 Օմ-ով)
Առավելագույն երկբեւեռ հզորություն - 200 Վտ (75 Օմ)
Չափսեր - 430 x 140 x 470 մմ