Որքանո՞վ է «կանաչ» ձեր առողջապահությունը։
10/10/2025
Որքանո՞վ է «կանաչ» ձեր առողջապահությունը։
Vygon ընկերությունը համոզված է, որ կայունությունը պետք է լինի տեսանելի, չափելի և թափանցիկ։
Ահա թե ինչու Vygon-ը ստեղծեց բժշկական սարքերի համար նոր բնապահպանական չափանիշ` Green Score պիտակը, որն այժմ կիրառվում է Vygon-ի արտադրանքի վրա։
-
Ածխածնի ազդեցության հստակ տվյալներ
-
Ամբողջական թափանցիկություն ընդհանուր արտադրության ծավալների վերաբերյալ
-
Պատասխանատու նորարարության նոր չափանիշ
Առողջապահական ոլորտը պատասխանատու է համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումների 4.4%-ի համար։ Եթե այն երկիր լիներ, աշխարհում կլիներ արտանետումների հինգերորդ ամենամեծ աղբյուրը։
Vygon-ում մշակել են բնապահպանական գնահատման հատուկ համակարգ՝
-
արձագանքելու բուժառուների մտահոգություններին,
-
ապահովելու թափանցիկություն ընկերության ընդհանուր արտադրության վերաբերյալ,
-
ստանալու յուրաքանչյուր արտադրանքի բնապահպանական գնահատական։
Ի՞նչ է Green Score-ը։
Այն բնապահպանական հստակ գնահատական է, որը տրվում է յուրաքանչյուր բժշկական սարքին՝ հիմնվելով․
-
օգտագործված նյութերի և դրանց ծագման վրա,
-
ներգրավված էներգիայի աղբյուրների վրա,
-
յուրաքանչյուր բաղադրիչի բնապահպանական ազդեցության վրա։
Vygon-ը առաջին ընկերությունն է, որը կիրառում է այսպիսի բնապահպանական գնահատման մեթոդ։
Vygon-ի նպատակն է՝ ձևավորել կայուն առողջապահության նոր չափանիշ։