Amplivox ընկերությունը ուրախ է ներկայացնել իր աննախադեպ ամենանորարար աուդիոմետրը
26/05/2025
Amplivox ընկերությունը ուրախ է ներկայացնել իր աննախադեպ ամենանորարար աուդիոմետրը:
Anova-ն համադրում է իր մեջ վերջին աուդիոմետրիկ տեխնոլոգիան բոլոր հուսալի և ծանոթ ֆունկցիաների հետ։ Սարքը ոչ միայն բավարարում է Ձեր սպասելիքները, այն գերազանցում է դրանք։
Զուգակցելով նորարարությունը, ճշգրտությունն ու հուսալիությունը՝ այն կատարյալ գործիք է ՔԿԱ բժիշկների համար:
Anova-ն ապահովում է բացառիկ ճկունություն։ Հիմնական զննումից մինչև ամբողջական ախտորոշիչ աուդիոմետրիա: Anova-ն ապահովում է լիովին անհատականորեն հարմարեցված թեստավորում՝ համապատասխան թե՛ հիվանդանոցային պայմաններում իրականացվող, թե՛ շարժական թեստավորման բոլոր պահանջներին:
Սարքը կատարյալ է մանուալ մաքուր տոնային աուդիոմետրիա իրականացնելու համար և լիովին ավտոմատ թեստավորման համար: Արդյունքում սարքը կրճատում է խորհրդատվության տևողությունը և ապահովում է թեստի ճշգրիտ արդյունքներ՝ հետագա քայլերը ճիշտ ընտրելու համար:
Anova-ն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է ախտորոշիչ աուդիոմետրիայի համար, ներառյալ թեստային ֆունկցիաների ամբողջական փաթեթը, ինչպիսիք են օդային և ոսկրային փոխանցումը և դիմակավորումը:
Anova-ի առավելություններն են՝
-
Ընդլայնված տեխնոլոգիա՝ ներառելով 6,7 դյույմանոց գունավոր սենսորային էկրան և ընտրովի ձայնային սենյակի խոսափող՝ Anova-ն ապահովում է օգտագործողի լավագույն ինտերֆեյս,
-
Էրգոնոմիկ դիզայն,
-
Կոմպակտ է և դյուրակիր՝ քաշը՝ ընդհամենը 528գ, ինչը դարձնում է սարքը կատարյալ ինչպես հիվանսանոցային պայմաններում իրականացվող , այնպես էլ շարժական աուդիոմոտրիայի համար։