info@siun.am, (+374) 96 40-16-16

Գործընկերներ


CRISTALENS INTERNATIONAL-ը, որը հիմնադրվել է 2004 թվականին, մշակում և արտադրում է ներակնային իմպլանտներ ռեֆրակցիոն և կատարակտի վիրահատությունների համար: Այն տարեկան արտադրում է մոտավորապես 250,000 ներակնային իմպլանտներ:

2013 թվականին ընկերությունը ստացել է Research and Innovation Award մրցանակ՝ իր նոր հիդրոֆոբ նյութի ստեղծման համար։ Մի քանի տարվա հետազոտությունների արդյունքում այս բարձր տեխնոլոգիական արտադրանքը նվազագույնի է հասցնում աչքերի կտրվածքը: Այն համատեղում է հիդրոֆիլ ակրիլային իմպլանտների հատկությունները և հիդրոֆոբությունը՝ սահմանափակելու համար կտրվածքները:

Crystalvue Medical Corporation-ը հիմնադրվել է 2009թ. Crystalvue-ի բոլոր արտադրանքները, ներառյալ տոնոմետրը, ակնահատակի կամերաները, ՕԿՏ-ն և այլն, արտադրվում են Թայվանում և համապատասխանում են որակի միջազգային չափանիշներին: Crystalvue-ի արտադրանքը վաճառվում է ավելի քան 60 երկրներում:

1858 թ․ Շվեցարիայում հիմնված փոքր ընկերությունից Haag-Streit-ը վերածվել է  համաշխարային ճանաչում ունեցող, հեղինակավոր  և վստահելի ապրանքանիշի ակնաբուժության ոլորտում։

Սկսած ախտորոշիչ սարքերից, ինչպիսիք են ճեղքային լամպերը, բիոմետրերը և պերիմետրերը մինչև վիրաբուժական մանրադիտակներ, վիրտուալ իրականության սիմուլյատորներ, բժշկական զննման էրգոնոմիկ առաջադեմ սարքերը. գիտնականների և բժիշկների հետ համատեղ, մենք մշակում ենք լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարել ակնաբուժական անգամ բարդագույն խնդիրները ամբողջ աշխարհում։

Moptim-ը բժշկական տեխնոլոգիաների առաջատար համաշխարհային արտադրող է, առաջարկում է բարձր տեխնոլոգիական ակնաբուժական արտադրանքի լուծումներ մատչելի գներով:

Moptim-ը ստեղծվել է 2003 թ․Չինաստանում։ Ընկերությունը կենտրոնացած է բժշկական պատկերման տեխնոլոգիաների և հետազոտությունների վրա:

«MOPTIM» անվանումը նշանակում է բժշկական օպտիկական պատկերում (Medical Optical Imaging): Moptim-ի արտադրանքի լայն տեսականին ներառում է երեք հիմնական կատեգորիաներ՝ ախտորոշում, ռեֆրակցիա և վիրաբուժություն։

KaWe-ն բժշկական տեխնիկայի աշխարհահռչակ արտադրող է։

Ընկերությունն իր հիմնադրման օրվանից (1890 թ)  արտադրում է օտոսկոպներ և ստետոսկոպներ, ինչը դարձնում է KaWe-ն բժշկական տեխնիկա արտադրող գերմանական գործող ընկերություններից ամենահիներից մեկը։

Ընկերության պատմության ընթացքում իր արտադրանքի պորտֆոլիոն մշտապես ընդլայնվել է, և այսօր այն ներառում է կոմպակտ ախտորոշիչ գործիքների լայն տեսականի։ Բարձրորակ օտոսկոպներից, օֆթալմոսկոպներից և դերմատոսկոպներից բացի, KaWe-ն նաև առաջարկում է լարինգոսկոպների, արյան ճնշման մոնիտորների և այլ սարքավորումների լայն ընտրանի։

Այսօր KaWe-ի արտադրանքը վաճառում է ավելի քան 100 երկրներում։

LIGHTMED-ը բժշկական սարքերի և տեխնոլոգիաների ընկերություն է, որի գործունեությունը ներառում է  ակնաբուժության, ատամնաբուժության և մաշկաբանության ոլորտներում նորարարական լազերային, լուսային և ախտորոշիչ համակարգերի մշակումը և  արտադրությունը։
LIGHTMED-ը աշխատում է  1997 թ: Ընկերությունը ունի իր սեփական հետազոտական  և արտադրական հնարավորությունները Թայվանում, Ճապոնիայում, Իսրայելում և ԱՄՆ-ում։

1998 թ. հիմնադրված MDT լեհական ընկերությունը հանդիսանում է ակնաբուժական սարքերի, աքսեսուարների և ծախսանյութերի վստահելի արտադրող և մատակարար։ Շնորհիվ իր փորձառության ու կայուն զարգացման՝ ընկերությունն ունակ է բավարարել աճող պահանջները՝ առաջարկելով ֆունկցիոնալ արտադրանքների լայն բարձրորակ տեսականի ակնաբույժների և օպտիկների համար։

Ընկերությունը արտադրում է աչքի վիրաբուժական սեղաններ, աթոռներ, ռեֆրակտոր սարքեր, ակնաբուժական էլեկտրական սեղաններ, ինչպես նաև շլության և ամբլիօպիայի ախտորոշման և բուժման համար օգտագործվող սարքավորումներ։

MDT -ի գործունեությունը կենտրոնացած է աշխարհի լավագույն բրենդների հետ համագործակցության վրա, ինչը թույլ է տալիս  առաջարկել ակնաբույժներին լուծումներ, որոնք բարելավում են հիվանդների բուժման արդյունավետությունը՝ միաժամանակ բարձրացնելով բժիշկների աշխատանքի հարմարավետությունը։

Optomed-ը առաջատար է աչքի սքրինինգի շարժական տեխնոլոգիաների և ակնահատակի դյուրակիր կամերաների ոլորտում: Ընկերությունը հիմնվել է Ֆինլանդիայում 2004 թ․։

Արհեստական ​​բանականությամբ հագեցված սքրինինգի սարքերը նպաստում են աչքի բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման գործընթացին և խնդիրների առավել վաղ հայտնաբերմանը։

Optomed-ի արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 60 երկրներում:

Համաշխարհային շուկայում SBM ընկերությունը ներկայանում է որպես ինտեգրված ծառայությունների հիմնական մատակարար բժշկական ոլորտի գործունեության համար։ SBM-ը իտալական ընկերություն է, հիմնվել է 1984 թ․։

2005 թ․ ընկերությունը թողարկեց իր շարժական թվային ճեղքային լամպը, որի նոր LED լուսավորությունը ապահովում է ամենասուր, ամենապայծառ և ամենահամասեռ ճեղքային լույսը։

2016 թվականին SBM-ը թողարկեց IDRA-ն՝ արցունքաբեր թաղանթի աշխարհում առաջին ամբողջական ախտորոշիչ համակարգը։

2021 թվականին ընկերության DEM100 և DSLC200 սարքերն ապահովեցին ճեղքային լամպի փոխարկումը չոր աչքի ամբողջական ստուգման սարքի։ 

2022 թվականին SBM-ը թողարկեց իր եղջերաթաղանթի համակարգչային տոպոգրաֆիայի սարքը:

UNICOS-ը բժշկական սարքավորումներ մշակող և արտադրող կորեական ընկերություն է։ Հիմնադրվել է 2002 թվականին և աճելով դարձել է իր արտադրանքը 60 երկրներ արտահանող ընկերություն։

Black Forest Medical Group-ը գերմանական ընկերություն է, հիմնադրվել է 1995 թվականին։

Ունենալով 25 տարվա փորձ նյարդավիրաբուժության և արդյունաբերական զարգացման ոլորտում ՝ Black Forest Medical Group-ը նյարդավիրաբուժական բժշկական տեխնոլոգիաների ոլորտում եզակի կոմպետենտություն է ձեռք բերել ամբողջ աշխարհում։

Նեյրովիրաբույժներն ամբողջ աշխարհում վստահում են Black Forest Medical Group գանգի անշարժացման և ռեֆրակտիվ համակարգերի՝ DORO® Cranial Stabilization and Retractor Systems-ի բարձր որակին, քանի որ դրանք օգնում են յուրաքանչյուր հիվանդին բուժել անհատական մոտեցմամբ և առավել արդյունավետ։

Brainlab-ն արդեն ավելի քան քսանհինգ տարի նորարարություն է բերում վիրաբուժության և ճառագայթային թերապիայի ոլորտներ՝ ընկերությունը մշակում է սարքավորումներ և ծրագրային ապահովում, որոնք օգնում են բուժհաստատություններին, բժիշկներին և նրանց հիվանդներին պայքարել քաղցկեղի և այլ հիվանդությունների դեմ։

Brainlab-ը թվային բժշկական տեխնոլոգիաների առաջատար ընկերություն է, որը հիմնադրվել է 1989 թվականին և գտնվում է Մյունխենում։ Ընկերությունն աշխարհի 127 երկրներում տեղադրել է 15 800 համակարգ։

Brainlab-ը ավտոմատացնում, օպտիմալացնում և թվայնացնում է բժշկական աշխատանքային գործընթացները՝ սկսած ախտորոշումից մինչև բուժում։ Ընկերության նորարարական էկոհամակարգը հիմք է հանդիսանում ժամանակակից առողջապահական տեխնոլոգիաների համար։ Brainlab-ը օգնում է բուժհաստատություններին ստեղծել հիվանդին համապատասխանեցված եռաչափ մոդելներ, որոնք՝ կիրառելով ոլորտում առաջատար արհեստական բանականություն, կառուցվում են հավաքած, կարգավորված և քարտեզագրված տվյալների հիման վրա։

1992 թ․-ին հիմնադրվելուց ի վեր Christoph Miethke GmbH & Co. KG ընկերությունն աշխարհի նյարդավիրաբույժների շրջանում ձեռք է բերել նորարարական ընկերության համբավ՝ շնորհիվ հիդրոցեֆալիայի բուժման մեջ հաճախ օգտագործվող իմպլանտացվող դրենաժային համակարգերի: Christoph Miethke GmbH & Co. KG ընկերությունը շատ կարևորում է հիդրոցեֆալիայով հիվանդների երկարաժամկետ և դրական արդյունքները::

2005 թ. ներկայացվեց և հաստատվեց proGAV՝ հիդրոցեֆալիայի առաջին կարգավորվող փականը:
2018 թ. ի
րականացվեց M.blue փականի առաջին իմպլանտացիան: M.blue փականը միավորում է դիֆերենցիալ ճնշման և կարգավորվող հակադարձ փականի ֆունկցիաները մեկ սարքի մեջ:

Neurosoft ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին Ռուսաստանում։ Ավելի քան 30 տարվա ընթացքում ընկերությունը դարձել է աշխարհի առաջատարներից մեկը` ժամանակակից էլեկտրոդիագնոստիկայի և վերականգնողական բժշկական սարքերի մշակման և արտադրության ոլորտում։ Միավորելով բարձրակարգ բժշկական մասնագետների գիտելիքները և տեխնոլոգիաները՝ ընկերությունը ներկայացնում է գիտության վերջին նվաճումները մատչելի լուծումներով պրակտիկ բժշկության համար բոլոր մայրցամաքներում։

Neurosoft-ի կողմից արտադրվող բոլոր սարքերը և դրանց ծրագրային ապահովումը հանդիսանում են ընկերության բարձրորակ ինժեներների ստեղծագործական մտքի և մշակումների արդյունքը։

Neurosoft ընկերության կողմից առաջարկվող բոլոր սարքերը պատրաստվում են սեփական արտադրական բազայում։ Շնորհիվ արտադրանքի բարձր որակի՝ ընկերությանը պահպանում է իր կայուն դիրքերը համաշխարհային շուկայում։ Ընկերության սարքերը ներկայացված են 94 երկրներում ողջ աշխարհում։

Söring GmbH գերմանական ընկերությունը հիմնադրվել է 1985 թվականին և այդ ժամանակից ի վեր ստեղծում է ուլտրաձայնային վիրաբուժության բարձրակարգ արտադրանք։ Ընկերությունը հանդիսանում է առաջատար ուլտրաձայնային տեխնոլոգիայի ոլորտում՝ իր արտադրանքի բազմաթիվ կիրառումներով լյարդի վիրաբուժության, նյարդավիրաբուժության, ինչպես նաև վերքերի մշակման համար։

Ընկերության բարձր տեխնոլոգիական և հեշտ օգտագործվող լուծումները աապհովում են ամենաբարձր որակի արտադրանք և երաշխավորում են դրա հուսալի օգտագործումը վիրաբույժների համար ամբողջ աշխարհում։ Söring-ն ու իր դիստրիբյուտորները գործում են ավելի քան 90 երկրներում։

Browiner-ը շարժական թվային ռենտգեն համակարգերի առաջատար համաշխարհային արտադրողներից է, որը ձգտում է շարժունակության, մանրաչափության և սմարթ տեխնոլոգիաների նորարարությանը: Հիմնադրվել է 2011 թվականին: Գլխավոր գրասենյակը գտնվում է Չինաստանի Շենժեն քաղաքում։

Ընկերության արտադրանքը տեղադրված է ավելի քան 100 երկրներում՝ շարունակաբար ապահովելով բարձր որակ, մասնագիտական ծառայություններ և գերազանց առողջապահական լուծումներ ամբողջ աշխարհում:

Esaote-ն աշխարհի առաջատար բժշկական ախտորոշիչ համակարգեր արտադրող ընկերություններից մեկն է, մագնիսակառեզոնանսային շերտագրության ոլորտի առաջատարը և առողջապահական ՏՏ հիմնական մասնակիցներից մեկը։
Esaote-ն հիմնադրվել է 1982 թվականին Իտալիայի
Ջենովա քաղաքում։ Esaote-ն եզակի արժեք առաջարկող առաջատար արտադրող է, որը առաջարկում է բժշկական պատկերման լուծումներ ուլտրաձայնային հետազոտությունների և ՄՌՇ-ի համար, համալրելով դրանց առողջապահական ՏՏ լուծումներով, տեխնիկական սպասարկմամբ և ինտերվենցիոն ուլտրաձայնային արտադրանքով։

DMS Imaging-ը զբաղվում է բժշկական պատկերման համակարգերի մշակմամբ, նախագծմամբ և արտադրությամբ՝ հիմնականում թվային ռադիոլոգիայի և ոսկրային դենսինոմետրիայի համար։ Ընկերության գլխավոր արտադրական կենտրոնը գտնվում է Ֆրանսիայի հարավում: Ընկերությունը հիմնադրվել է 1979 թվականին։

Platinum Neo ռենտգեն սարքով, ինչպես նաև ոսկրային դենսինոմետրիայի Stratos և Stratos dR սարքերով, DMS Imaging-ը հաստատվել է որպես առանցքային դերակատար ռենտգենային և ոսկրային դենսինոմետրիայի շուկաներում։

NewTom ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին և գտնվում է Իտալիայի Բոլոնիա քաղաքում։

Լինելով CBCT 3D տեխնոլոգիայի առաջատար՝ NewTom-ը նախագծում է բացառիկ ախտորոշիչ որակի ռենտգեն համակարգեր՝  նախատեսված ստոմատոլոգների, ռադիոլոգների, այլ բժշկական մասնագետների և անասնաբույժների համար։

NewTom-ը ստեղծել է առաջին ատամնաբուժական CBCT կոնաձև ճառագայթմամբ սարքը՝ NewTom 9000-ը, որը արմատապես փոխել է ստոմատոլոգիական ռենտգեն հետազոտությունների ոլորտը՝ հնարավորություն տալով իրականացնել անատոմիական մասերի ծավալային վերակառուցում։  

NewTom-ը առաջարկում է նորարարական 2D/3D պատկերման սարքեր, որոնք կոչված են հեղափոխելու ստոմատոլոգիական և դիմածնոտային բժշկության ախտորոշման ոլորտը։

Geuder AG-ն ակնաբուժական ապրանքների աշխարհի առաջատար արտադրողներից և մատակարարներից մեկն է։ Ընկերության ապրանքները ներառում են գործիքներ, համակարգեր և հեղուկներ ակնաբուժական վիրահատությունների համար։
Geuder AG գերմանական ընկերությունը հիմնադրվել է 1951 թվականին։
Աշխարհի ավելի քան 100 երկրների ակնաբույժները վստահում են Geuder AG
–ի 3,000-ից ավելի բարձրորակ ապրանքներին։

LowTem-ը հիմնադրվել է 2010 թվականին Կորեայում։
Վարակների կանխարգելման համար բժշկական սարքավորումների մշակման և առաքման ոլորտում կուտակված գիտելիքների և երկարաժամկետ փորձի շնորհիվ՝ LowTem-ը ստեղծել  է նորարարական ցածր ջերմաստիճանի պլազմային ստերիլիզատորներ։ Յուրաքանչյուր ստերիլիզատոր ունի հատուկ նախագծված տեխնոլոգիա։ LowTem-ը ստացել է աշխարհի առաջին արտոնագիրը՝ «Արագ տաքացման և չորացման համակարգի» (“Rapid Warm-up and Dry System”) համար, ունի նաև մի շարք այլ արտոնագրեր։

A.J. Costa (Irmãos), Lda-ն պորտուգալական ընկերություն է, որը 1953 թվականից առողջապահության ոլորտին տրամադրում է նորարարական և բարձրորակ սարքավորումներ:
AJC-ն առաջարկում է ախտահանման, լվացման և ստերիլիզացման սարքավորումների ամբողջական տեսականի, որոնք
լիովին համապատասխանում են ցանկացած հիվանդանոցի, կլինիկայի, լաբորատորիայի կամ արդյունաբերության պահանջներին: Ընկերությունը արտադրում է մի շարք սարքավորումների լայն տեսականի, որոնք են՝ գոլորշով ստերիլիզատորներ, լվացող-ախտահանիչ սարքեր, գոլորշու գեներատորներ և չժանգոտվող պողպատից գործիքներ:

Vygon ֆրանսիական ընկերությունը մշակում, արտադրում և վաճառում է բարձր տեխնոլոգիական միանգամյա օգտագործման պարագաներ։

1962 թ. իր հիմնադրման պահից ի վեր՝, Vygon-ի աճի հիմնական գործոններն են՝ շարունակական տեխնոլոգիական և շուկայական հետազոտությունները, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը բոլոր մակարդակներով, հետադարձ կապով հաճախորդներից ստացված պահանջների բավարարումը, ինչպես նաև բարձր որակի և հուսալիության ստանդարտները։

Միանգամյա օգտագործման բժշկական և վիրաբուժական արտադրանքների ոլորտում Vygon-ի անունը դարձել է որակի և հուսալիության հոմանիշը։

BOWA-ն մշակում և ներկայացնում է բարձր տեխնոլոգիական լուծումներ բժշկական սարքավորումների արտադրության ոլորտում: Իր ստեղծման պահից՝ 1977թ.-ից մինչ օրս ընկերությունը զարգանում է և այսօր իր տեղն է զբաղեցնում էլեկտրավիրաբուժական համակարգերի արտադրողների համաշխարհային առաջատար ընկերությունների մեջ:

ASA-ն աշխատում է 1983 թվականից՝ լինելով միջազգային կենտրոն լազերային թերապիայի և մագնիսոթերապիայի մեջ միջմասնագիտական օգտագործման համար՝ ֆիզիոթերապիայից մինչև ռեաբիլիտացիա, մկանացավերի և հոդացավերի վարումից մինչև սպորտային բժշկություն և անասնաբուժություն:

MAVIG-ը համաշխարհային առաջատար արտադրող և մշակող է հիվանդանոցների և բժշկական պրակտիկայի ճառագայթային պաշտպանության և բժշկական կախովի համակարգերի ոլորտում:

Հիմնված 1955 թվականին՝ WDM-ը զբաղվում է բժշկական ախտորոշիչ համակարգերի հետազոտություններով, մշակումներով և արտադրությամբ, ինչպիսիք են համակարգչային շերտագրությունը, մառնիսառեզոնանսային շերտագրությունը, ռենտգենը և այլն:

AMI Italia S.r.l. հիմնադրվել է 1990-ականների սկզբին՝ նպատակ ունենալով մշակել և արտադրել բժշկական սարքեր, որոնք լավագույնս բավարարում են օգտատերերի կարիքները: AMI Italia-ն միշտ ակտիվ է եղել բժշկական ոլորտում և՛ որպես արտադրող, և՛ որպես էլեկտրաբժշկական սարքավորումների և մասնագիտացված բժշկական պարագաների ուղղակի ներմուծող:

Cosmogamma-ն ունի ավելի քան 40 տարվա փորձ ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի ոլորտում: 1973 թվականից ի վեր ընկերությունը ներկայացնում է երաշխավորված որակի բարձրակարգ ֆիզիոթերապևտիկ սարքավորումներ:

Beka RUS-ը ռուսական բժշկական սարքավորումների շուկայում երկար տարիների փորձ ունեցող ընկերություն է, որն ունի պրոֆեսիոնալ թիմ և նորարարական ուղղվածություն համալիր սպառման, վերականգնողական հիվանդությունների, առաջադեմ զարգացման, նոր բարձր տեխնոլոգիաների մշակման և նախագծերի աջակցության ոլորտում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում:

UTAS Technologies s.r.o. իրականացնում են ինովացիոն նախագծեր էլեկտրաբժշկական տեխնոլոգիաների ոլորտում։ Բժշկական սարքավորումները, որոնք արտադրվում են UTAS-ի կողմից, համատեղում են բարձր որակի ստանդարտները և արտադրության ժամանակակից տեխնիկան:

Samurai Power-ը անխափան սնուցման լուծումների համաշխարհային առաջատար մատակարար է: Ընկերությունը ներկայացնում է ձեր բիզնեսի ծայրահեղ կարևոր խնդիրների և էներգոէֆեկտիվության պահանջների պատրաստի լուծումներ:

МТЛ-ը ճառագայթային ախտորորշման և բժշկական այլ սարքավորումներ արտադրող խոշորագույն ընկերություններից է Ռուսաստանում:

1939թ. հիմնված Nemoto Kyorindo Co., Ltd. ընկերությունը զբաղվում է բժշկական պարագաների (ներարկիչ պարագաներ, կաթետրներ, թիթեռնիկ ասեղներ և այլն՝ համակարգչային շերտագրության, անգիոգրաֆիայի և մառնիսառեզոնանսային շերտագրության համար) հետազոտություններով, պլանավորմամբ և մշակումով, արտադրությամբ, տեխնիկական սպասարկմամբ և արտահանմամբ: