Brainlab ընկերությունը ուրախ է հայտնել, որ իր Vascular Navigation PAD ծրագրային ապահովումը, որը նախատեսված է շարժական C-arm ռենտգենի համար, ստացել է ԱՄՆ շուկայում օգտագործման FDA 510(k) հաստատում
03/02/2026
Brainlab ընկերությունը ուրախ է հայտնել, որ իր Vascular Navigation PAD ծրագրային ապահովումը, որը նախատեսված է շարժական C-arm ռենտգենի համար, ստացել է ԱՄՆ շուկայում օգտագործման FDA 510(k) հաստատում։
Այս առաջընթացը հնարավորություն է տալիս բուժել պերիֆերիկ զարկերակային հիվանդությունը (peripheral artery disease (PAD))՝ օգտագործելով ճառագայթման և կոնտրաստային նյութի ավելի փոքր չափաբաժին։
Vascular Navigation PAD ծրագրային ապահովումը հնարավորություն է տալիս՝
-
Նվազեցնել ճառագայթման չափաբաժինը, դրանով իսկ պաշտպանել բուժանձնակազմը։ Ճառագայթման նվազեցումը յուրաքանչյուր միջամտության ժամանակ հատկապես կարևոր է բժիշկների և բուժանձնակազմի համար, որոնք օրական կատարում են բազմաթիվ միջամտություններ և ունեն ճառագայթային ազդեցության պատճառով առաջացվող առողջական խնդիրների առավել բարձր ռիսկ։
Այն նաև նվազեցնում է PAD հիվանդների մոտ ճառագայթումից առաջացած բարդությունների վտանգը։
-
Նվազեցնելով կոնտրաստային նյութի օգտագործումը՝ նվազեցնել հիվանդի ռիսկը: PAD ունեցող հիվանդները հաճախ ունենում են ուղեկցող հիվանդություններ, որոնք վնասում են երիկամների ֆունկցան՝ դարձնելով դրանց ավելի խոցելի կոնտրաստային նյութերի վնասակար ազդեցության նկատմամբ։ Սարքի նավիգացիայի համար պահանջվող թվային սուբտրակցիոն անգիոգրաֆիայի պատկերների (digital subtraction angiography images (DSA)) քանակի պակասեցումը նշանակում է, որ հնարավոր է նվազեցնել կոնտրաստային նյութի չափաբաժինը, ինչը իր հերթին հանգեցնում է երիկամների առողջության վնասման ռիսկի նվազեցմանը։
-
Կրկին օգտագործել քարտեզը, պարզեցրել նավիգացիան: Ստենոզի կամ հետաքրքրություն ներկայացնող հատվածների նշումը մեկ անգամ ստեղծված և կրկնակի օգտագործվող քարտեզի վրա հնարավորություն է տալիս ամբողջ անատոմիան տեսնել մեկ հայացքից։ Կարող եք ցանկացած պահի վերադառնալ նշված հատվածներին՝ առանց կրկնվող DSA պատկերների անհրաժեշտության։
Vascular Navigation PAD-ի միջոցով բժիշկները կարող են ստեղծել ստորին վերջույթների և զստային զարկերակների ամբողջ անոթային ծառի քարտեզներ։ Պատկերների միացման առաջատար տեխնոլոգիայի կիրառմամբ հնարավոր է նույն քարտեզը կրկին օգտագործել ամբողջ էնդովասկուլյար ռևասկուլյարիզացիայի ընթացքում։ Սա հնարավորություն է տալիս խուսափել կրկնվող DSA պատկերներից՝ նույնիսկ եթե C-arm սարքը կամ հիվանդը տեղաշարժվեն, ինչը լուծում է շարժական C-arm-ի հիմնական սահմանափակումներից մեկը։
Բացի այդ, Digital O.R. հնարավորությունները այժմ հասանելի են նաև mobile setup-ում։ Elements Viewer-ը թույլ է տալիս ցանկացած պահի և ցանկացած վայրից հասանելի դարձնել Pre-OP CT-A տվյալները վիրահատարանում ՝ բարելավելով ճշգրտությունն ու արդյունավետությունը։