ՄՌՇ -ի ապագան արդեն այստեղ է. Esaote ընկերությունը ներկայացնում է e-SPADES-ը
Արհեստական բանականությունը փոխում է մեր պատկերացումը ՄՌՇ-ի մասին, և e-SPADES-ի հետ ապագան այլևս պարզապես երևակայություն չէ, այն իրականություն է։
06/10/2025
Ակնաբույժի պահանջն է՝ բարձրակարգ վիզուալիզացիա բոլոր պաթոլոգիաների հայտնաբերման համար, և նրան անհրաժեշտ է ճեղքային լամպ, որը կհեշտացնի հետազոտության ընթացքը՝ միևնույն ժամանակ ապահովելով գերազանց հարմարավետություն թե՛ բժշկի, թե՛ բուժառուի համար։
Ակնաբույժները ցանկանում են ունենալ առաջադեմ սարք, որը մշակված է առողջապահության նոր տենդենցներին հարմարվելու համար։
Դիմավորեք Elara 900-ը․ Haag-Streit-ի ճեղքային լամպը 21-րդ դարի համար։
Elara 900-ի հետ դուք կարող եք տեսնել ավելին, աշխատել առավել խելացի, զգալ ավելի լավ։
Նախատեսված ճեղքային լամպի մանրադիտակով իրականացվող ամենաբարդ հետազոտման պահանջները բավարարելու համար՝ Elara 900-ի մշակված է ապահովելու բացառիկ օպտիկական կատարողականություն, որպեսզի դուք կարողանաք հեշտությամբ հայտնաբերել աչքի անգամ ամենափոքր փոփոխությունները։
Elara 900-ը համալրված է Haag-Streit-ի լեգենդար օպտիկայով, որն ապահովում է բարձր լուսաթափանցում և օպտիկական գերազանցություն։ Բոլոր օպտիկական բաղադրիչները անցնում են որակի խիստ ստուգում՝ հավասարը չունեցող որակ երաշխավորելու համար։
Ահա Elara 900-ի հիմնական առավելությունները․
բարձրակարգ օպտիկական կատարողականություն,
Galilean մանրադիտակ՝ 5-աստիճան մեծացման տիրույթով (6.3x – 40x),
հեղափոխական «P-Type» պրոյեկտորային լուսավորման աղբյուր ՝ կարգավորվող գունային ջերմաստիճաններով,
ավելի շատ լուսավորման ռեժիմներ, քան ավանդական LED կամ հալոգեն աղբյուրները, որոնք ապահովում են բարձր լուծաչափով և բարձր կոնտրաստով զննում,
բարձր լուծելիության 3D պատկերների և տեսագրության գրանցում,
2 × 5 մեգապիքսել՝ ստերեոսկոպիկ դիտման համար՝ մինչև 4K արտածմամբ,
միավորում է բազմաթիվ գործողություններ մեկ քայլի մեջ,
օպտիմալացված էրգոնոմիկա։
Վերջին հրապարակումները