info@siun.am, (+374) 96 40-16-16

NewTom 7G - Նոր հորիզոններ՝ 3D բժշկական ռադիոգրաֆիայում

11/03/2021

NewTom 7G - Նոր հորիզոններ՝ 3D բժշկական ռադիոգրաֆիայում

NewTom 7G - Նոր հորիզոններ՝ 3D բժշկական ռադիոգրաֆիայում

Ճշգրիտ, արագ եւ պարզ, անվտանգ՝ պացիենտների եւ ճառագայթաբանների համար, ահա՛ սրանք են առաջին Multi-Scan Body CBCT- ի առավելությունները՝ մշակված NewTom-ի կողմից: Շատ հարմար է ճառագայթաբանների, օրթոպեդների, օտոլարինգոլոգների եւ ստոմատոլոգների համար:

NewTom 7G-ն ճշգրիտ տեղեկատվություն է տրամադրում ոսկրային հյուսվածքի եւ միկրոկառուցվածքի մասին՝ ընդհանուր կլինիկական պատկերը առավել լավ հասկանալու համար: Սովորական ընթացակարգերի համեմատ, համակարգը օպտիմալացնում է բուժման արդյունքների վերլուծությունը (ճառագայթների ցածր չափաբաժինների օգտագործմամբ) եւ նվազեցնում ծախսերը:

Ավտոմատացումը բարելավում է աշխատանքային ընթացքը եւ խուսափում ձեռքով կառավարմանը բնորոշ փոփոխականությունից՝ հատկապես պացիենտի դիրքավորման եւ շարժումների ժամանակ:

Ամենափոքր դետալներից՝ մինչեւ մեծ պատկեր

7G-ի շնորհիվ Cone Beam տեխնոլոգիան կարող է օգտագործվել՝ հետազոտելու բոլոր անատոմիական օրգանները, ներառյալ՝ ողնաշարը, ուսերն ու ազդրերը:

Համակարգի գործառույթները եւ ավտոմատ մեխանիզմները ինքնուրույն հարմարեցնում են դիտման անկյունը եւ ճառագայթների չափաբաժինը պացիենտի կազմվածքին (հատկապես երեխաների դեպքում):

Նվազագույնը՝ 4x4, առավելագույնը՝ 29 սմ տրամագիծ եւ մինչեւ 62 սմ երկարություն, հարմարվող տեսադաշտը (FOV) թույլ է տալիս բժշկին ուսումնասիրել ամբողջական հատվածը կամ դրա մի մասը: Մինչեւ 90 միկրոմետր խորության հասնող տեսադաշտը հնարավուրթյուն է տալիս ուսումնասիրել փոքր եւ բարդ օրգանները, ինչպիսին է, օրինակ, ներքին ականջը:

Լայն խողովակ եւ շարժական սեղան

Բացի 77 սմ տրամագծով խողովակից, 7G-ն կարող է դիմանալ շատ ծանր քաշով պացիենտների՝ մինչեւ 215 կգ: Պառկած պացիենտի դիրքն ապահովում է դիտման անկյունների հեշտ եւ ճշգրիտ հավասարեցումը եւ արդյունքն ավելի հուսալի է դարձնում:

Ախտորոշման ավելի լայն շրջանակ

Բոլոր դիսցիպլինների համար հասանելի է հետազոտությունների լայն տեսականի:

Օրթոպեդիա - օպտիկամանրաթելային բազմաբնույթ հետազոտություններ:

ԼՕՌ - ականջի եւ շնչուղիների հետազոտություն:

Ստոմատոլոգիա, իմպլանտոլոգիա և օրթոգնատիկ վիրաբուժություն՝ դիմածնոտային եւ երկկողմանի տեմպորոմանիբիբուլային հոդի հետազոտություն: